f

Անկախ

Իտալիայում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային ծրագրերի շարքը՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին և «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակին


Հունվարի 27-ից մարտի 17-ը Իտալիայի հարավային Բարի, Մոնոպոլի և Պոլինյանո ա Մարե քաղաքներում անց է կացվում Sudestival 23-րդ կինոփառատոնը, որի շրջանակում մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի  միջազգային ծրագրերի շարքը ՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին և «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակին:
Համագործակցության շրջանակներում առաջին կարևոր քայլն արվեց փետրվարի 3-ից 5-ը, փառատոնի շրջանակներում հայկական կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի ներկայացմամբ:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին հետևյալ ֆիլմերը՝ «Մեծ սպասելիքներ», ռեժ.` Սոնա Սիմոնյան, «Արտիստի երեք գերեզմանները», ռեժ.` Հարություն Խաչատրյան, «Կաֆկայի երազը», ռեժ.` Դավիթ Բաբայան, «Ավրորայի լուսաբացը», ռեժ. ` Իննա Սահակյան, «Ամերիկացի», ռեժ.` Մայքլ Գուրջյան, «Երբ ես տխուր եմ», ռեժ.` Լիլիթ Ալթունյան, «5 երազողները և ձին», ռեժ.` Արեն Մալաքյան և Վահագն Խաչատրյան։

Բոլոր ֆիլմերը ընտրվել են կազմակերպիչ փառատոնի կողմից և ստեղծվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Փառատոնի կազմակերպիչները հանդիսատեսին ներկայացրին ժամանակակից հայկական կինոյի նմուշները, Մոնոպոլիի քաղաքապետի հետ հանդիպման և ցուցադրությունների ժամանակ քննարկվեց Հայոց ցեղասպանության և Արցախի շրջափակման մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելու կարևորությունը:

Հայկական կինոյի ներկայացվածությունը փառատոնի շրջանակներում կկրի շարունակական բնույթ: 2019 թվականին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ն և Sudestival-ը համարվում են քույր փառատոներ` ըստ կնքված հուշագրի:

 

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Ոսկե ծիրան» ՄԿՓ մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84

 

Ստորև ներկայացված են իտալական մամուլի արձագանքները.

 

https://www.famigliacristiana.it/articolo/cento-anni-di-cinema-armeno-celebrati-in-puglia-.aspx

https://www.agensir.it/quotidiano/2023/2/1/cinema-23a-sudestival-in-puglia-tra-monopoli-bari-polignano-e-fasano-60-proiezioni-40-ospiti-apertura-con-kim-rossi-stuart-madrina-bianca-nappi/

https://www.fattitaliani.it/2023/02/il-sudestival-celebra-il-centenario-del.html

https://www.taxidrivers.it/272952/festival/il-sudestival-celebra-il-cinema-armeno.html

https://www.noinotizie.it/03-02-2023/il-sudestival-celebra-il-centenario-del-cinema-armeno/

https://www.cinemaitaliano.info/news/72138/sudestival-23-il-centenario-del-cinema-armeno.html

https://bariseranews.it/2023/02/03/3-e-4-febbraio-100-anni-di-cinema-armeno-al-sudestival-2023/

https://www.ventiperquattro.it/il-sudestival-celebra-il-centenario-del-cinema-armeno/

https://www.pugliaplanet.com/2023/02/03/il-sudestival-celebra-il-centenario-del-cinema-armeno-il-3-e-4-febbraio-un-programma-esclusivo-in-collaborazione-con-gaiff/

https://www.sudestonline.it/2023/02/02/uncategorized/il-sudestival-celebra-il-centenario-del-cinema-armeno/

https://bari.ilquotidianoitaliano.com/eventi/2023/02/news/sudestival-i-100-anni-del-cinema-armeno-proiezioni-a-bari-e-polignano-366138.html/

https://247.libero.it/rfocus/50258674/3240/il-sudestival-celebra-il-centenario-del-cinema-armeno-oggi-e-domani/

 

Ոսկե ծիրան Իտալիա Հայաստան

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին