ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով։
Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Շնորհավորում եմ բոլոր ժողովուրդներին Հաղթանակի եւ խաղաղության 75-րդ տարեդարձի առթիվ: Այսօր փառավոր օր է՝ ողջունելու բոլոր հերոսներին, որոնց պայքարեցին նացիզմից և ֆաշիզմից ազատագրման համար։
Օրը նշանավորում է միությունը և խաղաղությունը, որ այնքան անհրաժեշտ են այսօրվա աշխարհում»: