f

Անկախ

ԵՄ խոսքերին չեն հետևում գործողություններ երևի այն պատճառով, որ Բաքուն շահավետ պայմաններով նավթ, գազ է տալիս․Ռ.Վարդանյան


Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan) հարցազրույցներ է տվել իսպանական  EL PAIS  և իտալական  La Nuova Bussola Quotidiana պարբերականներին՝  ներկայացելով Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:

Երկու պարբերականներն էլ իրենց նախաբաներում հստակ գնահատական են տվել Արցախում ստեղծված իրավիճակին:  «Գրեթե երկու ամիս է, ինչ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից, սակայն ելքի ուղիներ դեռ չեն նշմարվում։ Հայ բնակչությունը շարունակում է ապավինել Կարմիր Խաչի և ռուս խաղապահների մարդասիրական օգնությանը։ Անկլավի իշխանությունները միջազգային հանրությանը խնդրել են օդային կամուրջ տրամադրել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,-գրում է EL PAIS-ը՝ մեջբերելով Ռուբեն Վարդանյանի այն  խոսքերը, որ  օդային հումանիտար  միջանցքի հնարավորությունը թույլ կտա կանխել հումանիտար ճգնաժամը. «Դա այն իրական լուծումն է, որը նաև կիրառվել է Բեռլինի (1948-1949թթ.) և Սարաևոյի (1992-1996թթ.) պաշարումների ժամանակ»:

«Իրավիճակը շատ բարդ է։ Սննդամթերքի և էլեկտրաէներգիայի սահմանափակ մատակարարումը և տնտեսական ճգնաժամը բացասաբար են ազդում ժողովրդի կենսակերպի վրա, սակայն դրան զուգահեռ, մարդիկ հասկանում են, որ սա մեր անկախության պայքարի մի մասն է: Ադրբեջանի նպատակն է շրջափակման միջոցով հարկադրել մարդկանց, որ իրենց վերահսկողության տակ անցնեն, ինչը նշանակում է բռնի արտաքսումներ և էթնիկ զտում։ Եվրոպական հանրությունը պետք է ստիպի իր իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ»,-  EL PAIS-ին ասել է Ռուբեն Վարդանյանը:

Պարբերականը գրում է, որ  Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն այլևս Բաքվի «ներքին խնդիրն է» և որ տեղի հայ բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիներ են, ովքեր, ցանկության դեպքում կարող են լքել երկիրը: Ըստ պարբերականի՝ Վարդանյանը հավաստիացնում է, որ պատրաստ է երկու կողմերին ընդունելի երկխոսության գնալ շեշտելով, սակայն, որ Արցախի հայերը երբեք չեն ընդունի Բաքվի իշխանությունը. «Մենք չենք ուզում ենթարկվել էթնիկական զտումների, որոնց զոհը դարձան Ադրբեջանում ապրող հայկական համայնքների բնակիչները խորհրդային շրջանում։ Մենք ժողովրդավարական հանրապետություն ենք և չենք կարող մի բռնապետության մասը կազմել, որը չի հարգում անգամ սեփական ժողովրդին»։

Իտալական La Nuova Bussola Quotidiana  պարբերականը, որը Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցը  հրապարակել է «Չեք կարող մեզ անտեսել: Խոսում է պաշարված Արցախի պետախարարը» խորագրով, նախաբանում գրում  է. «Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որը պայքարում է իր անկախության համար, արդեն երկու ամիս է՝  ձգվում է նոր ճգնաժամը։ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը։ 2020թ-ի պատերազմից հետո այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որից կախված է առաջին անհրաժեշտության բոլոր միջոցներով։ Ճգնաժամը մարդասիրական բնույթի է։ Քաղաքական տեսանկյունից Ադրբեջանի դրդապատճառները դեռևս բացատրություն չունեն, բացառությամբ՝ տեղի անկախատենչ հայ բնակչությանը ծնկի բերելու միտումից»։

Պատասխանելով ԵՄ գործողությունների և Եվրախորհրդարանի՝ շրջափակումը դատապարտող բանաձևի մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է. «Եվրամիության հետ կապված խնդիրն այն է, որ խոսքերին չեն հետևում գործողություններ, հավանաբար այն պատճառով, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ շատ շահավետ պայմաններով նավթ և գազ է մատակարարում»։

Հարցին`  Արցախում իրավիճակի վերաբերյալ եվրոպական լրատվամիջոցների հարաբերական լռությունը կարո՞ղ է պայմանավորված լինել Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով, Ռուբեն Վարդանյանը պատասխանել  է, որ հիմա  ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ միաժամանակ առկա են բազմաթիվ ճգնաժամեր, պատերազմներ, տնտեսական ցնցումներ... « Եվրոպան միշտ հարգանք է տածել ժողովրդավարությունների հանդեպ, իսկ Արցախը ժողովրդավարական պետություն է։ Պետության չորս ղեկավար ենք ունեցել, անցկացրել ընտրություններ, ունենք իրական ընդդիմություն և բաց հասարակություն ի տարբերություն Ադրբեջանի, որը տիպիկ ավտորիտար պետություն է, որտեղ իշխում է մեկ ընտանիք և գոյություն չունի ոչ մի տեսակ ազատություն, ոչ մի ժողովրդավարություն, հարգանք մարդու իրավունքների հանդեպ»։

Ռուբեն Վարդանյան Արցախի շրջափակում ԵՄ Հայաստան խմբագրի ընտրանի

Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Ավելին
Ավելին