f

Անկախ

Կարելի՞ է վստահել Ռուսաստանին և նրա խոսքին. ИА Реалист


Հատկապես Լեռնային Ղարաբաղն է հայ փառապանծ գեներալների և սպաների մեծ մասի հայրենիքը, որոնք կռվել են Ռուսական կայսրության դրոշով, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի փառապանծ մարշալների և գեներալների մեծ մասի հայրենիքը, որոնց հիշատակը միտումնավոր ու անխնա ոչնչացվել է Ադրբեջանում: Մի՞թե մենք՝ ռուսաստանցիներս, ամենասև երախտամոռությունն ենք ցուցաբերելու նրանց հիշատակին և թույլ ենք տալու Ադրբեջանին ոչնչացնել հայկական Լեռնային Ղարաբաղը: Եթե դա տեղի ունենա, ապա իսկական ռուս նվիրյալների համար այդ խայտառակությունից հետո անգամ ամոթ կլինի իրենց հայելում նայել, նշում է սոցիոլոգիայի դոկտոր Մաքսիմ Վասկովը:

Շարունակվում է Հայաստանի Հանրապետությունը Արցախի՝ ադրբեջանական ագրեսիայից մազապուրծ հատվածի հետ կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու շրջափակումը, որն իրականացնում են այսպես կոչված ադրբեջանական «էկոլոգները»: Դա անկասկած ռազմական հանցագործություն է և ցեղասպանական գործողություն, երբ 120 հազար մարդ զրկվում է ամենաանհրաժեշտից, չի ստանում կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական բեռներն ու բժշկական օգնությունը: Լեռնային Ղարաբաղում առաջացել է դեղորայքի, պարենի սղություն, մահվան դեպքեր են եղել շրջափակման հետևանքով Արցախի սահմաններից դուրս ժամանակին և բարձրորակ բժշկական օգնություն ցույց տալու անհնարինության պատճառով: Միայն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանն է հաջողվել նման հիվանդների մի մասին տեղափոխել, այն էլ՝ ոչ անմիջապես և մեծ դժվարությամբ:

Եթե այդ «էկոլոգների» դեպքում ադրբեջանական իշխանությունները  քողարկվում են իբր քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ, ապա գազամուղի պարբերական փակումը, այն էլ ձմռան եղանակին, արդեն բացահայտ Ադրբեջանի՝  հայերին իրենց բնօրրանից դուրս մղելու  պետական քաղաքականություն է: Ադրբեջանական կողմի այդ գործողությունները պետական ահաբեկչության դրսևորում են և փաստացի հայ ժողովրդի ցեղասպանության հերթական փորձ:

Թե ինչի են ձգտում Ադրբեջանի իշխանությունները, հասկանալի է, սակայն չափազանց կարևոր է մի այլ հարց: Ո՞րն է Ռուսաստանի իրական քաղաքականությունը, և կարելի՞ է վստահել նրա տված խոսքին: Այժմ ցանկալի է տեսնել, թե ինչպես  են ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում կատարվում Լեռնային Ղարաբաղի հայ խաղաղ բնակչության պաշտպանության մասին պայմանագրի դրույթները կամ չեն կատարվում: Ինչո՞ւ են պարբերաբար անպատիժ մնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի գործողությունները: Հասկանալի է, թե դա ինչ հրեշավոր բացասական տպավորություն է թողնում նրանց վրա, ովքեր դեռ աշխարհում Ռուսաստանի կողմն են բռնում և ովքեր կարող էին դա անել ապագայում: Դրանից հետո ի՞նչ կպատահի Ռուսաստանի «փափուկ ուժին» և նրա հեղինակությանն աշխարհում:

Կանխատեսումներն այդ առումով, ցավոք, տխուր են: Մի՞թե կիրականացվի Ռուսաստանի ապագայի համար աղետալի սցենարը, երբ հեղինակավոր և իր խոստումների համար պատասխան տվող տերությունից մենք կվերադառնանք Մոսկվայի մեծ իշխանության սկզբնավորմանը, եթե ոչ տարածքով, ապա առնվազն միջազգային ազդեցության մակարդակով: Բոլորի խնդիրը, ովքեր Մեծ Ռուսաստանի նվիրյալներն են, դա կանխելն է:

Ի՞նչ ախտորոշում կարելի է անել ստեղծված իրավիճակում: Ռուսաստանի նախաձեռնած բոլոր ինտեգրացիոն նախագծերից կամ այն նախագծերից, որոնցում նրա մասնակցությունը ներկայացված է որպես էական քաղաքական և տնտեսական ուժի մասնակցություն, իրականում գործում են միայն տնտեսական նախագծերը: Մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ/ ЕАЭС), Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ/ШОС), ԲՌՀՉՀ/БРИКС-ը: Ինչ վերաբերում է քաղաքական նախագծերին և հատկապես անվտանգության ոլորտում, ապա իրավիճակը բավական բացասական է: Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) կազմակերպություն է, որը ստեղծվել է ԽՍՀՄ փլուզումից հետո որպես քաղաքակիրթ «ապահարզանի» ձևաչափ, այնուհետև փորձեցին դրան տալ արդեն որոշակի ինտեգրացիոն գործառույթներ, ինչը  չստացվեց, այժմ դա իրավաբանական ֆիկցիա է, դրա բոլոր կառույցները կարելի է փակել, որպեսզի դրանց վրա փող չծախսվի, և ոչ ոք էլ դա չի նկատի:

ՀԱՊԿ՝ տարօրինակ կառույց, որում միավորված են որոշ պետություններ, որոնք ոչ թե ուղղակի պատերազմի եզրին են, այլ  դրանց միջև պարբերաբար զինված բախումներ են տեղի ունենում: Մասնավորապես, պարբերական զինված բախումներ Ղըրղզստանի և Տաջիկստանի միջև: Իր «միութենական» պարտականություններին հավատարիմ մնալու համար ՀԱՊԿ-ն պետք է բարեկամաբար մի-մի դիվիզիա ուղարկի յուրաքանչյուր երկիր և ցուցաբերած ռազմական օգնության մասին զեկուցի մասնակից պետություններին:

ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանում ամրապնդվում է արդարացված սկեպտիցիզմ: Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, և երբ Ադրբեջանը նրա նկատմամբ ուղղակի զինված ագրեսիա է թույլ տալիս, ապա պետք է արձագանքել ոչ թե մտահոգություն հայտնելով, այլ խաղաղություն պարտադրելով, այնպես, ինչպես պարտադրվեց Միխայիլ Սաակաշվիլուն, որը ագրեսիա էր թույլ տվել Հարավային Օսիայի նկատմամբ: Ավելին, այն ժամանակ Ռուսաստանը չէր ճանաչել Հարավային Օսիայի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, բայց երբ սկսվեց Վրաստանի ագրեսիան, ռուսական բանակը խիզախորեն կռվեց օսերի համար: Հայաստանի Հանրապետության առջև բացարձակ հստակ պատրավորություններ են ստանձնել թե՛ ՀԱՊԿ-ն, թե՛ անմիջականորեն Ռուսաստանը 1997 թ. պայմանագրով: Դրանք պարզապես պետք է կետ առ կետ կատարել:

Անգործությունն արդարացնելու փորձերն այն փաստարկներով, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ ամրագրված սահմաններ չկան, անցկացվող սահմանազատումն ու սահմանագծումը որևէ քննադատության չեն դիմանում: Եթե Հայաստանը հանդիսանում է պաշտոնական դաշնակից ՀԱՊԿ շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնության շրջանակներում, կնշանակի որևէ ագրեսիայից հարկ է պաշտպանել այն սահմանները, որոնք ունեցել է Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ-ի օրոք: Մյուս կողմի կարծիքին, որը վիճարկում է Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը,  չպետք է ուշադրություն դարձնել: Հայաստանը դաշնակից է, և վերջ:

Բավական տարօրինակ են հնչում պատմությունները ՀԱՊԿ-ի գաղտնի ջանքերի և կուլիսային բանակցությունների մասին իբր հայ-ադրբեջանական հակամարտությունը հանգուցալուծելու համար: Բանն այն է, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ մասնակից է, ապա ի՞նչ գաղտնի քայլերի մասին կարող է խոսք լինել: Այս պարագայում կարող է միայն մի քայլ լինել, որը գաղտնի չէ, դիվանագիտական է, իսկ ինչ վերաբերում է դաշնակցի շահերի ուղղակի ուժային պաշտպանությանը,  ապա եթե Հայաստանին պաշտպանելու հստակ դիրքորոշում և ուժ կիրառելու պատրաստակամության հայտարարվի, ամենայն հավանականությամբ, բանը իրական բախումների չի էլ հասնի: Ի՞նչ ենք տեսնում դրա փոխարեն: Դարձյալ մտահոգություններ և այնպիսի բավական, մեղմ ասած, զարմանալի քայլ ՀԱՊԿ ղեկավարության կողմից, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20 տարի» հուշամեդալով է պարգևատրում «գնդապետ» Իգոր Կորոտչենկոյին, որի հայացքները լայնորեն հայտնի են և կարծում եմ՝ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունեն: Դրանից հետո ՀԱՊԿ-ն ի՞նչ ընկալում է սպասում Հայաստանում: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը միակ երկիրն է, որ պաշտպանում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում և այդ երկիր զորակազմ է ուղարկել:

Ցավոք, չի կարելի չասել ռուսական կողմի դիրքորոշման մասին Հայաստանի կապակցությամբ, երբ վերջինս ձգտում է ստեղծված պայմաններում ոչ թե սոսկ անվտանգության, այլ Ցեղասպանության կրկնության սպառնալիքի տակ հայ ժողովրդի ֆիզիկական գոյատևման լրացոցիչ երաշխիքներ գտնել՝ դիմելով Եվրոպական միությանը, ՄԱԿ-ին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային: Ռուսաստանում այդ կարգի բոլոր գործողությունները դիտվում են բացառապես Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի հակամարտության պրիզմայով, հատկապես՝ հատուկ ռազմական գործողությունը սկսվելուց հետո: Բայց մեղադրելով Հայաստանին Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները դավաճանելու մեջ՝ առկախ ես թողնում բուն ռուսական կողմի գործողությունների հարցը: Հայաստանն ուրիշ ոչինչ և ոչ ոքի չէր փնտրի որպես իր անվտանգության երաշխավորի, եթե լիովին վստահ լիներ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից պաշտպանության հարցում: Բայց մենք տեսնո՞ւմ ենք պայմաններ նման վստահության համար: Ավաղ:

Զայրացնում է այն կեցվածքը, որով փորձում են խրատ տալ հայկական կողմին: Ընդ որում, տարածվում է բավական զզվելի առասպել Հայաստանի «սորոսական» ղեկավարության մասին, որով փորձում են արդարացնել սեփական անգործությունը Հայաստանի առջև անվտանգության ապահովման ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Եվ նման խոսնակներից ոչ ոք չի կարող ասել, թե որոշակի ռուսական շահերի դեմ ի՞նչ է արել Հայաստանի ղեկավարությունը, օրինակ, 2018 թ. ի վեր: Չնայած  այդ կապակցությամբ ահռելի քանակությամբ  լալագին հորինվածքներ են հրապարակվում:

Մյուս կողմից՝ բացահայտ է մի հանրահայտ պաշտոնական ռուսական ներկայացուցչի արձագանքը ադրբեջանցի պատգամավորներ Քյոնուլ Նուրուլաևայի և Էրկին Գադարլիի քվեարկությանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելու կապակցությամբ: Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչ Էրկին Գադարլին, մասնավորապես, հայտարարել է, որ «եթե միջազգային հանրությունը ժամանակին դատապարտեր Ռուսաստանի ագրեսիան Ադրբեջանի, Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ, ապա այժմ Ռուսաստանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա»: Դրանից հետո Գադարլին հանդես եկավ Ռուսաստանի դեմ միջազգային տրիբունալ ստեղծելու գաղափարի օգտին:

Հայկական կողմն այդ քվեարկությանը չի մասնակցել: Մենք կարող ենք պատկերացնել միայն, թե ռուսական պաշտոնական անձանց ինչ հիստերիա կբարձրանար, եթե հայերը քվեարկեին դրա օգտին: Իսկ ինչպե՞ս է մեկնաբանել 2023 թ. հունվարի 23-ի ճեպազրույցում պաշտոնական ռուսական խոսնակը Ադրբեջանի ներկայացուցիչների հակառուսական դեմարշը: Դե սկզբունքորեն ոչ մի կերպ,  իբր ով ինչ ասես խոսում է այնտեղ, չարժի բոլորին ուշադրություն դարձնել: Իսկ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար աղետի ստեղծման կապակցությամբ, կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ,  փաստորեն հրաժարվեց մեկնաբանություն տալ: Նրանք գոնե հասկանո՞ւմ են, թե ինչպես է այս ամենը դիտվում կողքից և ինչպես է ընկալվում աշխարհում:

Դա այն դեպքում, երբ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայեր կռվում են ՀՌԳ-ում ուկրաինական նացիոնալիստների դեմ՝ պաշտպանելով ցեղասպանությունից Դոնբասի ժողովրդին, որոնց սխրանքներով հիանում է ռուսական բանակը: Միաժամանակ համացանցում մշտապես հայտնվում է տեղեկատվություն Ադրբեջանի ելույթների մասին ի պաշտպանություն Ուկրաինայի նեոնացիոնալիստական խմբավորումներում կռվելու մեկնող ադրբեջանցի նեոնացիոնալիստների:

Բայց կարո՞ղ է ռուսական կողմը փոխել իրավիճակը և ապացուցել իր հավատարմությունը դաշնակցային հարաբերություններին, կարո՞ղ է ապացուցել առհասարակ, որ կարելի է սկզբունքորեն իր հետ հույսեր կապել որպես պաշտպանի ու դաշնակցի: Չնայած դրության ամենայն բարդությանը՝ հավատում եմ, որ դա դեռ կարելի է անել: Դրա համար ռուսական խաղաղապահները պետք է հենց խաղաղապահ լինեն և դադարեցնեն Լեռնային Ղարաբաղի հանցավոր շրջափակումն ու ահաբեկչությունը նրա բնակչության նկատմամբ՝ քշելով այդ «էկոլոգներին»: Տեղի է ունենում պայմանագրի ուղղակի խախտում, որի երաշխավոր է հանդես եկել Ռուսաստանը, և ռուսական խաղաղապահները ակտիվ գործողությունների լիազորություններ ունեն, եթե նրանք իրոք խաղաղապահ են: Բայց նրանք հաստատ իրավունք չունեն պարզապես կանգնելու և դիտելու, թե ինչպես է Ադրբեջանը խեղդում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Ռուսաստանի պետությունը և ՀԱՊԿ-ն, եթե այդ միությունը դեռ առհասարակ ինչ-որ բանի իրականում ունակ է, անկասկած պետք է պաշտպանեն Հայաստանի ինքնիշխան տարածքը ագրեսորներից այն սահմանով, որը գոյություն ունի ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ի հայտ գալուց ի վեր:

Այս ամենից ամենադառը և գլխավոր դասը մեզ համար՝ Ռուսաստանի նվիրյալների: Մենք ընտելացել ենք ինքդ զոհվիր, բայց ընկերոջդ փրկիր սկզբունքին: Այո, դա նշանակում է մեր զինվորների կորուստ, բայց դա Ռուսաստանի՝ որպես իր խոսքին և և իր դաշնակցային պարտքին հավատարիմ երկրի  պահպանված ու բազմապատկված փառքն ու պատիվն է: Ինչպե՞ս մեր մեծ նախնիները կգնահատեին Հայաստանի նկատմամբ այսօրվա վերաբերմունքը, օրինակ՝ Պետրոս I Մեծը, Ելիզավետ I-ը, Եկատերինա II-ը, Ա.Վ. Սուվորովը, Պավել I-ը, Ալեքսանդր I-ը, Նիկոլայ I-ը, Ալեքսանդր II-ը, Պ.Ս. Կոտլյարևսկին, Մ.Դ. Սկոբելևը, Ն.Ն. Յուդենիչը, խորհրդային առաջնորդները, բացառությամբ բացահայտ Ռուսաստանի ազգային շահերը դավաճանած Վ.Ի Լենինի:

Նրա մեղքով հայկական Արարատը մնացած բնիկ հայկական հողերի հետ դարձավ թուրքական, հայկական Լեռնային Ղարաբաղը հանձնվեց նոր կազմավորված Ադրբեջանին ՀամԿ(բ)Կ-ի 1921 թ. հուլիսի 5-ի հանցավոր որոշումով, իսկ բնիկ ռուսական Դոնբասն ու Նովոռոսիան բոլշևիկների նույնպիսի հանցավոր որոշումներով հանձնվեցին Ուկրաինային, որտեղ դրանց բնաչյությունը ենթարկվեց բռնի ուկրաինացման, իսկ XXI դարում արդեն բացահայտ ցեղասպանության ուկրաինացի նացիոնալիստների կողմից: Ռուսաստանի մեծությունը միշտ էլ հիմնվել է հավատարմության վրա դաշնակցային պարտքին, և դա ռազմավարական հեռանկարում լիովին արդարացվել է, մի՞թե հիմա պատրաստ են այդ ամենը զոհաբերել այսրոպեական ու բավական շահամոլական նկրտումներին:

Ռուսաստանում շատ քիչ բան գիտեն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և նրա ժողովրդի մասին: Ուստի անհրաժեշտ եմ համարում ասել, որ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում հրավառություն եղավ: Այնտեղ միշտ էլ Ռուսաստանին վերաբերվել են մեծ սիրով, ռուսաց լեզուն Լեռնային Ղարաբաղում փաստացի գիտեն գրեթե բոլորը, և ռուս մարդիկ այնտեղ միշտ էլ թանկագին ու ցանկալի հյուրեր են եղել:

Հատկապես Լեռնային Ղարաբաղն է  հայ փառապանծ գեներալների և սպաների մեծ մասի հայրենիքը, որոնք կռվել են Ռուսական կայսրության դրոշով, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի փառապանծ մարշալների և գեներալների մեծ մասի հայրենիքը, որոնց հիշատակը միտումնավոր ու անխնա ոչնչացվել է Ադրբեջանում: Մի՞թե մենք՝ ռուսաստանցիներս, ամենասև երախտամոռությունն ենք ցուցաբերելու նրանց հիշատակին և թույլ ենք տալու Ադրբեջանին ոչնչացնել հայկական Լեռնային Ղարաբաղը: Եթե դա տեղի ունենա, ապա իսկական ռուս նվիրյալների համար այդ խայտառակությունից հետո անգամ ամոթ կլինի իրենց հայելում նայել:

Հայ ժողովուրդը Ռուսաստանի կայսերական, խորհրդային և արդի ժամանակաշրջաններում մեծ թվով հերոսներ է տվել, որոնք կռվել են ռուսական պետականության համար և աշխատել են նրա բարգավաճման համար: Ռուսաստանի պատմության մեջ ոսկե տառերով են գրված գեներալներ Մ.Տ. Լոռիս-Մելիքովի, Վ.Գ Մադաթովի, Վ.Օ. Բեյբութովի, Ա.Ա. Տեր-Ղուկասովի, մարշալներ Ի.Խ. Բաղրամյանի, Ս.Ա. Խուդյակովի, Ա.Խ. Բաբաջանյանի, Ս.Խ. Ագանովի, Խորհրդային Միության նավատորմի ադմիրալ Ի.Ս. Իսակովի, տասնյակ հազարավոր գեներալների ու սպաների, ականավոր կառավարիչների, արվեստի ու գիտության գործիչների անունները: Որ հիմա, կամավոր ստանձնած պարտավորությունները չկատարելով,  ջնջվի այդ վիթխարի պատմական հիշողությունը, նման բան Ռուսաստանի պատմության մեջ դեռ չի եղել, և Աստված մի արասցե, որ դա տեղի ունենա:

Մաքսիմ Վասկով

«Կովկասի աշխարհը» միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն և գիտական ղեկավար, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ

Աղբյուրը՝ ИА Реалист

 

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Ռուսաստան Արցախ ՀԱՊԿ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին