f

Անկախ

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, դրան մասնակցելու գործով 4 անձ է մեղադրվում. մեկը կալանավորվել է


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննության արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, հիշյալ խմբավորմանը մասնակցելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական ծավալուն և համակարգված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ք.-ն ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում. իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել է հանձնարարություններ, ինչպես նաև հետապնդվող նպատակներին հասնելու համար անձամբ կատարել գործողություններ:

Իրենց հերթին, հիշյալ խմբավորման անդամները, ստանալով և Ա.Ք.-ի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավվել են դրա հետապնդած նպատակների իրականացմանը:

Մասնավորապես, 2022թ. սեպտեմբերի դրությամբ շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ սեպտեմբերի 15-ին Ա.Ք.-ն խմբավորման անդամ Ա.Թ.-ին հանձնարարել է 10.000 ԱՄՆ դոլար պարտքի վերադարձը կազմակերպելու խնդրանքով իրեն դիմած անձի պարտապանին նշված գումարով ներկայացնել իր մոտ: Կատարելով հանձնարարությունները՝ վերջինս մի քանի անգամ այցելել է պարտապանի բնակության վայր:

Այդ ընթացքում Ա.Թ.-ն կազմակերպել է նաև պարտապանի և Ա.Ք.-ի հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինս պահանջել է առավոտյան գումարը բերել, հակառակ դեպքում խոստանալով խնդիրներ ունենալ իրենց հետ:  Հաջորդ առավոտյան Ա.Թ.-ն, շարունակելով կատարել Ա.Ք.-ի հանձնարարությունը, չի կարողացել գտնել պարտապանին, որից հետո՝ սեպտեմբերի 17-ին, նպաստել է Ա.Ք.-ի կողմից անօրինական՝ 350.000 ՀՀ դրամ գումարի ստանալուն։

Բացի այդ, Ա.Ք.-ն, օգտագործելով իր հեղինակությունը, Հայաստանում գործող կոնյակի գործարաններից մեկի մասնաճյուղի վերամշակված խաղողի մնացորդի վաճառքի իրավունքին ապօրինի տիրանալու նպատակով, 2022թ. սեպտեմբերի 23-ին խմբավորման անդամ Ա.Ն.-ին հանձնարարել է գաղտնի ճշտել ու իրեն տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե հիշյալ մասնաճյուղի վերամշակված խաղողի մնացորդն ով է դուրս հանում և վաճառում, ինչպես նաև ում ավտոմեքենայով է խաղողի մնացորդը մասնաճյուղի տարածքից դուրս հանվում: Ա.Ն.-ն, կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավար Ա.Ք.-ի հանձնարարությունը, ճշտումներ է կատարել ու վերջինիս տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, որից հետո Ա.Ք.-ն նույն օրը հանդիպել է հիշյալ գործարանի երկու աշխատակցի և պահանջել իրեն տրամադրել նշված մասնաճյուղում խաղողի վերամշակումից ստացված մնացորդի վաճառքի իրավունքը և առանց պայմանագրի մթերված խաղողի յուրաքանչյուր կիլոգրամից 20 ՀՀ դրամ օգուտը՝ սպառնալով, որ կվնասի գործարանի մասնաճյուղի գույքը, եթե իր պահանջները չկատարվեն:

Քննությամբ պարզվել է նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, տեղեկանալով Ա.Հ.-ի կողմից այլ անձի հետ ունեցած գումարային խնդիրների մասին, խոստացել է անձամբ զբաղվել նշված մասնավոր հարցի լուծմամբ, որի նպատակով իր մտերիմին հանձնարարել է Ա.Հ-ի  և վերջինիս հարազատների հետ մասնակցել գումարային հարցերի պարզաբանումներին՝ հրահանգելով ոչ ցանկալի ելքի դեպքում ընդհատել խոսակցությունն ու հարցի քննարկումը թողնել հաջորդ օրվան՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների սահմանած, այսպես կոչված՝ «գողական» կանոններով լուծելու համար: Դրանից հետո Ա.Ք.-ն անձամբ հանդիպել է Ա.Հ.-ին և խոստացել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ լուծել վերջինիս գումարային վեճը:

Ա.Ք.-ն ձերբակալվել է։ Հարուցված քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ք.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, խմբավորման անդամներ Ա.Թ.-ին և Ա.Ն.-ին մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա.Ք.-ի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական վարույթի շրջանակներում Արմավիր քաղաքում և հարակից գյուղերում կատարվել են միաժամանակյա 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր, առարկաներ, իսկ Ա.Ք.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել է նաև թմրամիջոց։

Նախաքննությունը շարունակվում է:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին