f

Անկախ

«Սա ձախողված ղեկավարի հոգեկերտվածք է, ամեն օր մեղքը բարդել մեկի վրա». Լևոն Զուրաբյան․168. am


Մենք հիմա գործ ունենք մեխի գլխի քաղաքականության հետ, երբ որ երկրի ղեկավարը  ոչ թե զբաղվում է քաղաքկանությամբ, այլ զբաղվում է սեփական անօգնականությունը, սեփական քաղաքականության ձախողումները եւ անարդյունավետությունը արդարացնելով  արտաքին պատճառներով: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում  ասաց «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Եւ ոչ միայն արտաքին, որովհետեւ շատ ժամանակ պարզվում է, որ հայ ժողովրդի ԴՆԹ-ն էլ է մեղավոր մեր պրոբլեմների համար, արդեն դրան էլ հասավ գործը: Սա ձախողված ղեկավարի հոգեկերտվածք է, ամեն օր մեղքը բարդել մեկի վրա եւ դա աշխատում է: Մի օր կարող է լինել Թուրքիան, մի օր Ադֆրբեջանը, Ռուսաստանը կամ մեր գեներալիտետը, որը  շատ կոռումպացված է, չգիտեմ,կամ երբ որ արդեն ոչ մի բան չի աշխատում մեր ազգի ԴՆԹ-ն կարող է մեղավոր դառնալ»,-ասաց նա` ընդգծելով, որ սա ամեն դեպքում աշխատում է:

Նրա խոսքով` մեխի գլխի քաղաքականությունը ձեռքերն Արցախից լվանալու քաղաքականություն է:

«Ստրատեգիականն հաշվարկի տեսակետից դա իհարկե, տարբերակ է, բայց  դա պատասխանատվությունից խուսափելու տարբերակ է եւ չե կարծում, որ աշխատող տարբերակ է: Իհարկե, ռուսներն ունեն պատասխանատվություն, եւ չի էլ կարելի հերքել, որ իրենք իրենց պատասխանատվությունը արդյունավետ եւ մինչեւ վերջ չեն կատարում, եւ իսկապես թերանում են շատ հարցերում, որը ես կարծում եմ ուկրաինական պատերազմի հետ է նաեւ կապված:  Այստեղ կա ստրատեգիական սխալ և ցինիկ հաշվարկ՝ Արցախի հարցում ոչինչ չենք կարող անել, պատասխանատվությունը բարդենք ռուսների վրա»,- ասաց նա:

Զուրաբյանը անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի այն հայտարարությանը, որ 3 մլն  հայությանը փրկում են 120 հազար ացախահայությանը զոհաբերելու հաշվին, ասաց, որ նրանք չեն հասկանում մի կարեւոր բան, որ այդ ցինիկ հաշվարկը սխալ է, որ 120 հազար հայի ոհաբերելով կարելի է փրկել 3 միլիոնին:

«Եթե ինչ-որ մի հավոր բան կատարվի Լեռնային Ղարաբաղում, Աստված չանի, եթե դա լինի ջարդերևի ձեւով կամ ճնշումների տակ թողնեն, հեռանան, դա շատ ծանր է նստելու հայոց պետականության, Հայաստանի Հնարապետության վրա, դա շատ ծանր տրավմա է լինելու, դա էապես խարխլելու է մարդկանց հավատը ՀՀ պետության նկատմամբ: Դա շատ սխալ հաշվարկ է, որ զոհողությունների գնով կարելի է մի բան փրկել ու դա շատ է տարբերվում նախկինում առաջարկված փոխզիջումներին»,- ասաց նա:

Լևոն Զուրաբյան Նիկոլ Փաշինյան Հայաստան Արցախ Սաթիկ Սեյրանյան

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին