f

Անկախ

ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի (շուրջ 30%-ի) կենսամակարդակը էապես նվազել է բարձր տնտեսական աճի պայմաններում | «ԼՈՒՅՍ» հիմնադրամ


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։

Հարկ է նշել, որ պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի դեկտեմբեր ամսվա ցուցանիշներն անհայտ պատճառով դեռևս չեն հրապարակվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, այդ պատճառով դրանց վերլուծությանն անդրադարձ կկատարվի տվյալների հասանելի դառնալուց հետո։

Այսպես՝

  • 2022թ. տնտեսական ցուցանիշները բավական տպավորիչ են, սակայն հիմնված չեն կայուն և տնտեսության ներուժը մեծացնող գործոնների վրա:

    Մասնավորապես, տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ են գրանցվել մի կողմից` ՌԴ-ից դեպի ՀՀ մեծ քանակությամբ աշխատուժի և կապիտալի ներհոսքի, մյուս կողմից` ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում ՀՀ-ից վերարտահանման աննախադեպ աճերի արդյունքում: Սակայն պետք է հիշել, որ աշխարհաքաղաքական գործոնները, որոնք պայմանավորել են վերոհիշյալ հոսքերը, կարող են անսպասելիորեն փոխվել, ինչը կարող է փոխել նաև ՀՀ-ի համար բարձր տնտեսական աճի գործոնների դինամիկան՝ առաջացնելով տնտեսական աճի դանդաղում: Այս առումով, 2022թ. բարձր տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ-ը` 14.2%) չի կարող համարվել կայուն, ինչը պետք է հաշվի առնել հաջորդ տարիների պետական քաղաքականության մշակման ժամանակ: 

 

  • Արդյունաբերության աճի տեմպը (դեկտեմբերին գրանցվել է բավական ցածր մակարդակում՝ կազմելով 2.7%) էականորեն զիջել է ընդհանուր տնտեսության աճի տեմպին, ինչը նշանակում է, որ արդյունաբերության կշիռը տնտեսությունում նվազել է:

    Սա նույնպես խոսում է 2022թ. տնտեսական աճի ոչ բավարար «որակի» մասին: Խնդիրն այն է, որ բարձր աճի շարժիչ ուժ հանդիսացող ոլորտները ծառայությունները և առևտուրն են, որոնք կայուն չեն, և դրական շոկերի չեզոքացման պարագայում (օրինակ՝ ՌԴ քաղաքացիների արտահոսքի կամ դրամական փոխանցումների նվազման դեպքում) կարող են կտրուկ անկում ապրել՝ տնտեսությանը թողնելով արդեն իսկ «թուլացած» ներուժով (փոքր արդյունաբերության կշռով) և նույնպիսի արտահանելի հատվածով, որը կորցնում է մրցունակությունը փոխարեժքի արժևորման հետևանքով:
     
  • Ֆինանսական համակարգում ավանդների և վարկերի դինամիկան նույնպես մատնանշում է տնտեսության ներուժի ոչ բավարար աճի մասին:

    Մասնավորապես, բանկային համակարգում 2022թ. էականորեն աճել են ձեռնարկությունների ավանդները, մինչդեռ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալը նվազել է: Այս իրավիճակը խոսում է ներդրումային ակտիվության նվազման մասին, քանի որ ձեռնարկությունները իրենց ազատ միջոցները ներդնելու փոխարեն տեղաբաշխում են բանկերում, և նոր վարկեր չեն ներգրավվում: Իսկ ցածր ներդրումային ակտիվությունը միանշանակ բացասական գործոն է տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայունության տեսանկյունից:
     
  • Իրական աշխատավարձերի աճը մնացել է ցածր մակարդակում, ինչը մի կողմից նշանակում է, որ տնտեսությունում ստեղծվող արդյունքն անհավասարաչափ է բաշխվել՝ առավելապես բաժին հասնելով սեփականատերերին, այլ ոչ թե աշխատողներին, մյուս կողմից ցույց է տալիս, որ բարձր տնտեսական աճի պայմաններում, ՀՀ աշխատող բնակչության զգալի մասի կենսամակարդակը էապես նվազել է:

    Տնտեսությունում միջին անվանական աշխատավարձերը զգալի աճել են 2022թ.: Սակայն, միաժամանակ էական է եղել նաև գնաճը, ինչի արդյունքում իրական աշխատավարձերի աճը մնացել է ցածր մակարդակում: Այսպես, իրական միջին աշխատավարձը ընդհանուր տնտեսությունում աճել է 6.4%-ով, մասնավոր հատվածում՝ 9.6%-ով, իսկ պետական հատվածում՝ նվազել է 4.0%-ով: Սա բավական մտահոգիչ է մի քանի պատճառներով: Նախ՝ եթե հաշվի առնենք, որ ՏԱՑ-ը, որն իրական աճի ցուցանիշ է, կազմել է 14.2%, ապա ակնհայտ է դառնում, որ իրական աշխատավարձերի աճը (ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնավոր հատվածի) էապես զիջում է տնտեսությունում ստեղծվող արդյունքի աճին, ինչը նշանակում է, որ ստեղծվող լրացուցիչ արդյունքն անհավասարաչափ է բաշխվել՝ առավելապես ուղղվելով շահույթների մեծացմանը և բաժին հասնելով սեփականատերերին, այլ ոչ թե աշխատողներին: Մյուս կողմից, մտահոգիչ է պատկերը պետական հատվածում, որտեղ ներառվում են նաև ուսուցիչները և պետական հաստատություններում աշխատող բժիշկները: Այստեղ իրական աշխատավարձը նվազել է շուրջ 4.0%-ով: Այսինքն, բարձր տնտեսական աճի պայմաններում, ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի (շուրջ 30%-ի) կենսամակարդակը էապես նվազել է:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3l4kdrO ։

 

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ տնտեսություն Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին