f

Անկախ

Որոշ ՀՅԴ-ական գործիչների մուտքը Հայաստան արգելվել է Փաշինյանի մեքենայի վրա ձու նետելու համար. Սինանյան


Իմանալու համար, թե կոնկրետ ինչու է որոշ դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան արգելվում՝ ԱԱԾ-ին պետք է հարցնեք, բայց որքան տեղյակ եմ, բոլոր մարդիկ, որոնց մուտքն արգելվել է Հայաստան, կապված են մեկ միջադեպի հետ` ՀՀ պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակման։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` անդրադառնալով Հայաստան ՀՅԴ-ական Նժդեհ Գարագավորյանի մուտքի արգելքին։

Սինանյանը նշեց, որ խոսքը 4 անձի մասին է, որոնց մուտքը ՀՀ արգելվել է նույն գործով։

Նշենք, որ խոսքը բողոքի ակցիայի մասին է, որը տեղի էր ունեցել 2021 թ. հունիսի 1-ին Ֆրանսիայում, որտեղ հայ ցուցարարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ ձվեր և այլ իրեր էին նետել։

Լրագրողների դիտարկմանը, թե դա բողոքի ակցիա է եղել՝ Սինանյանն արձագանքեց.

«Բողոքի ակցիայի տարբեր ձևեր կան. ֆիզիկական հարձակումը և ձու նետելը համարյա ոչ մի տեղ ընդունելի ձև չի։ Ձու նետելը պետական սիմվոլները կրող մեքենայի վրա, որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, բողոքի անընդունելի ձև է»։

Լրագրողի դիտարկմանը, որ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև Ֆրանսիայի նախագահի նակատմամբ, երբ ցուցարարները ձու էին նետել նախագահ Մակրոնի ուղղությամբ, սակայն դրան որևէ ընթացք Ֆրանսիայի նախագահը չէր տվել և հարձակում չէր որակվել, Սինանյանը նշեց` «Ֆրանսիայում է եղել, պարոն Մակրոնին հարցրեք»։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ մի քանի ղեկավարները (Մուրադ Փափազյան, Մասիս Աբրահամյան) և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը:

Հայաստան Զարեհ Սինանյան

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին