f

Անկախ

Ստեփանակերտ-Գորիս  մայրուղին փակած «էկոլոգների» շարքում հայտնվել է ռաբբի Զամիր Իսաևը. ИА Реалист


Ստեփանակերտ-Գորիս  մայրուղին փակած «էկոլոգների» մեջ շատ են քաղաքական արկածախնդիրներն ու սադրիչները: Բայց այդ արկածախնդրական ձեռնարկմանը ռաբբիի մասնակցությունը դուրս է ոչ միայն մարդկային վարվեցողության, այլև հրեական հավատքի բոլոր սահմաններից: Եթե նա լիներ սովորական հրեա, գուցե ոչ ոք նրան չնկատեր, բայց նա ադրբեջանա-վրացական սեֆարդի հրեաների համայնքի նախագահն է, նշում է լրագրող Արամ Խաչատրյանը:

Արդեն 51-րդ օրն է, ինչ ադրբեջանցի սադրիչները փակել են Արցախի Հանրապետությունը Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը: Այդ ճանապարհն անվանում են նաև Կյանքի ճանապարհ, ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անվանում էին շրջափակված Լենինգրադը մայր հողի հետ կապող ճանապարհը:

Չճանաչված հանրապետության 120 հազար բնակչությունը, որից 30 հազարը երեխաներ են, դարձել է Իլհամ Ալիևի ֆաշիստական վարչակարգի պատանդը: Ադրբեջանցի բռնապետի, ԽՍՀՄ ամենաէլիտար ու «մարդասիրական» բուհի՝ МГИМО-ի շրջանավարտի այլասերվածությունը և հնարամտությունը անսահման են:

Խաբելով միջազգային հանրությանը «Ղարաբաղում  էկոլոգիական ահաբեկչության» հորինվածքներով՝ Ադրբեջանի տոհմիկ բռնապետ Ալիև II-ը ձեռնամուխ է եղել մեծ ծրագրին, որը ենթադրում է իր բնիկ պատմական հողից՝ Արցախից հայ ժողովրդի լիակատար ոչնչացումը կամ արտաքսումը:

Դրա համար բաքվեցի մինիսուլթանը որպես գործիք է ընտրել ամենաքստմնելի և մարդատյաց մեթոդներից մեկը՝ շրջափակման կազմակերպումը և հայ բնակչության ոչնչացումը՝ սովի մատնելով: Այդ հանցավոր գործունեության մեջ սկսել են ջանասիրաբար օգտագործվել ամեն տեսակ քաղաքական վարձկաններ և արկածախնդիրներ:

Ի զարմանս բազմաթիվ լրագրողների, քաղաքագետների և այլ մասնագետների, որոնք ուշադիր հետևում են Ադրբեջանի ֆաշիստական իշխանությունների բեմադրած տրագիկոմիկական շոուին, «էկոլոգների» շարքում նկատվել է ռաբբի Զամիր Իսաևը, որը ադրբեջանա-վրացական սեֆարդի հրեաների համայնքի նախագահն է և Բաքվի հրեական դպրոցի տնօրենը:

Այս օրերին համայն քաղաքակիրթ աշխարհը նշում էր մի ողբերգական և միաժամանակ ուրախալի տարեթիվ՝ Լենինգրադի շրջափակումը ճեղքելու 80-րդ տարեդարձը: Բացի այդ, ամեն տարի ողջ աշխարհը հունվարի 27-ին նշում է Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը: Դա բոլոր հրեաների հիշատակի օրն է, որոնք զոհվել և կտտանքների են ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, այն հրեաների, որոնք տանջամահ են արվել գետտոյում ու համակենտրոնացման ճամբարներում:

Հրեա ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմաթիվ զրկանքներ ու տառապանքներ է կրել: Տարբեր հաշվումներով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվել է մինչև 6 միլիոն հրեա: Մեծ մասին սպանել են նացիստներն ու նրանց հանցակիցները «առանցքի» երկրներում և Եվրոպայի գրավյալ տարածքներում:

Հնարավոր չէ թվարկել շրջափակման սարսափները, որոնց ենթարկվում են այսօր Արցախի Հանրապետության բնակիչները:  Պարեն չկա, մանկական սնունդ չկա, բանջարեղեն և միրգ չկա: Բնակիչների համար մթերքի կտրոններ են մտցրել, ինչպես ավելի քան 80 տարի առաջ շրջափակված Լենինգրադում:

Ադրբեջանցի բռնապետը, թքելով բոլոր միջազգային մարդասիրական նորմերի ու օրենքների վրա, որոշել է յուրովի շարունակել  հայ ժողովրդի բնիկ պատմական Հայրենիքում՝ Արցախում թուրքերի և կովկասյան թաթարների (ադրբեջանցիների նախնիների) սկսած գործը՝ հայ ժողովրդի զանգվածային ոչնչացումը՝ ցեղասպանությունը: Ալիևը, դարձյալ ի զարմանս բոլորի, կոպիտ ու հանցավոր կերպով անտեսեց նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որում պարզ գրված է, որ Լաչինի միջանցքի ազատ մուտքը, պահպանությունը և անձեռնմխելիությունը դրվում է ռուսական խաղաղապահ ուժերի վրա: Գոյություն ունի նաև Ռուսաստանի նախագահի 10.11.2020 հրամանագիրը, որում հանձնարարված է. «Տեղակայել խաղաղապահ զորակազմ ղարաբաղյան հակամարտության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով»:

Արդեն ինչպես վերը նշել եմ, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոլոգների» շարքում  շատ են քաղաքական արկածախնդիրներն ու սադրիչները: Բայց այդ արկածախնդրությանը ռաբբիի մասնակցությունը դուրս է ոչ միայն մարդկային վարվեցողության, այլև հրեական հավատքի բոլոր սահմաններից: Գուցե, եթե նա լիներ հասարակ հրեա, ոչ ոք նրան չնկատեր, բայց նա ադրբեջանա-վրացական սեֆարդի հրեաների համայնքի նախագահն է:

Իմ գլխում չի տեղավորվում, թե ինչպես հրեա ժողովրդի զավակը, հրեական հավատքի բարձրաստիճան գործիչը, որ ներկայացնում է սեֆարդի հրեաներին թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում, կարող է մասնակցել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու շրջափակմանը:

Մի քանի խոսք սեֆարդի հրեաների մասին: Դա հրեաների այն խումբն է, որ պատմության ընթացքում սոսկալի հալածանքների է ենթարկվել: Հիմնականում այդպես են անվանում այն հրեաներին, որոնք ապրել են Իսպանիայում և XV դարի վերջին թագավորական հրամանի (էդիկտ) հիման վրա հիմնովին քշվել են այնտեղից:

Հրեա ժողովրդի ցավը, տառապալից պատմությունը, Հոլոքոստը, զանգվածային սպանությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գիտեն բոլորը: Շրջափակված Լենինգրադում սովից ու ցրտից զոհվել են տասնյակ հազարավոր սովետական հրեաներ: Գետտոյում ու համակենտրոնացման ճամբարներում ֆաշիստ հանցագործները սպանել են մի քանի միլիոն հրեայի:

Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ իմ ընկերների մեջ քիչ չեն եղել հրեաները: Իսկ իմ մոտիկ ընկերոջ՝ հրեա Ալեքսանդրի հետ ընկերություն եմ անում արդեն գրեթե 27 տարի: Ինձ բազմիցս է վիճակվել մասնակցել Հոլոքոստին նվիրված տարբեր միջոցառումների, քանիցս եղել եմ Մոսկվայի Հրեական թանգարանում և հանդուրժողականության կենտրոնում: Իմ հոդվածներում միշտ դատապարտել եմ Հոլոքոստը և միշտ միայն դրականն եմ գրել հրեա ժողովրդի մասին:

Հնարավոր չէ մի հոդվածում թվարկել բոլոր պատմական թելերը և այն սերտ կապերը, որոնք կապում են երկու ժողովուրդներին՝ հայերին և հրեաներին: Իմ մոսկովյան հրեա ընկերները մինչև վերջ չէին հավատում, երբ ասում էի, որ Լաչինի միջանցքի հանցավոր շրջափակմանը մասնակցում է հրեական ռաբբի: Ռաբբի, որը հպարտ նկարվում է մամուլի համար կեղծ էկոլոգների շարքում:

Հիմա ինձ միայն մի հարց է հետաքրքրում, հանուն ինչի՞ է Զամիր Իսաևը գնացել նման սադրանքի: Դա նրա գիտակցական ընտրությո՞ւնն է, թե գնացել է դրան որպես ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ:

Մոսկվայում՝ Հրեական թանգարանում և հանդուրժողականության կենտրոնում, միջոցառումների կամ հրեա ժողովրդի մասին դասախոսությունների ժամանակ միշտ հպարտությամբ պատմում են, որ ռաբբիները հրեա ժողովրդի խիղճն են և միշտ հետևում են Աբրահամի պատվիրաններին: Հրեական ռաբբիները հանդես են գալիս խաղաղության, ժողովուրդների բարեկամության, տարբեր ժողովուրդների միջև ներդաշնակության դիրքերից: Բայց նրանք երբեք չեն կարող հանդես գալ մի ամբողջ ժողովրդի ճանապարհ փակելով մահվան մատնելու, սովամահ անելու օգտին, ինչն այժմ անում է սադրիչ Զամիր Իսաևը: Ինձ համար նա արդեն ռաբբի չէ, այլ պարզապես ծախու սադրիչ, որը կատարում է Բաքվի բռնապետի հանցավոր հանձնարարությունները:

Հատուկ Զամիր Իսաևին և նրա նմաններին հիշեցնեմ: Հայկական սփյուռքի  շատ ներկայացուցիչներ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, վտանգելով իրենց կյանքը, ֆաշիստների գրաված երկրներում հրեաների են փրկել, որոնք հիմնականում սեֆարդի հրեաներ են եղել:

Բազմաթիվ հերոսական օրինակներից բերեմ միայն մեկը՝ հունգարացի հայ Արա Երեցյանի հերոսությունը, որը 400 հրեայի կյանք է փրկել՝ թաքցնելով նրանց գրավված Բուդապեշտի հիվանդանոցում:

1981 թ. փետրվարի 26-ին Արա Երեցյանն առաջինն էր այն 20 հայերից, որոնք հայտնվեցին հրեաների համար պատվավոր «Աշխարհի ժողովուրդների բարեպաշտ» ցուցակում,  այն մարդկանց, որոնք վտանգել են իրենց կյանքը Հոլոքոստի ժամանակ, որպեսզի փրկեն հրեաներին նացիստներից:

Հոլոքոստի շրջանում հրեաներին փրկած խիզախ հայերին Իսրայելի «Յադ վաշեմ» աղետի և հերոսականության ինստիտուտը շնորհել է այդ պատվավոր կոչումը՝ «Աշխարհի ժողովուրդների բարեպաշտ»: Հայ բարեպաշտների թիվը ներկայումս կազմում է 24 մարդ: Հայերը փրկել են հրեաներին տարբեր երկրներում, հիմնականում՝ Ավստրիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում և Ուկրաինայում:

Հուսով եմ, որ միջազգային հայկական կազմակերպությունները, այդ թվում Վրաստանի հայ համայնքը, ըստ արժանվույն կարձագանքեն սադրիչ, ավանտյուրիստ և ադրբեջանական հատուկ ծառայությունների գաղտնի գործակալ Զամիր Իսաևի ստոր արարքին:

Երեկ հանդիպեցի ընկերոջս՝ Ալեքսանդրին: Սկսեցինք քննարկել այդ թեման: Եվ նա հանկարծ խոժոռվեց ու լռեց: Մտածեց, մտածեց ու ասաց, թե «ռաբբի» Զամիր Իսաևի նմանները հրեա ժողովրդի սխալն են: Կարծում եմ՝ ընկերս շատ ճշգրիտ և ճիշտ պատասխան տվեց:

Արամ Խաչատրյան

պատմաբան, ռազմական լրագրող, ՌԴ ԶՈՒ պահեստի փոխգնդապետ, Մոսկվայի և Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ

Աղբյուրը՝ ИА Реалист
 

 

Աշխարհում Հայաստան Ադրբեջան լաչինի միջանցք Արցախ Իսրայել

Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Ավելին
Ավելին