f

Անկախ

Կորոնավիրուսի մեր վիճակագրությունը․ Հայաստանը վարակի ամենամեծ ցուցանիշներն ունի տարածաշրջանում. Արա Գալոյան


Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է.

Մնաց մեկ շաբաթ կողմնորոշվելու: Արտակարգ իրավիճակը, որում ապրում ենք, մոտենում է ավարտին: Իրավաբանական առումով: Ուստի հիմա բոլորս ենք փորձում հասկանալ՝ ինչ շարունակություն է լինելու: Հատկապես, որ վերջին օրերին վարակի տարածման եռանիշ թվերը նվազելու միտում չունեն:

Կորոնավիրուսը սպասվածից տարօրինակ վարք «դրսևորեց»: Նույնիսկ համաշխարհային հեղինակություն վայելող մասնագետներից շատերն են հայտարարում, որ այս վիրուսի մասին հաստատ ընդամենը մեկ բան գիտեն՝ «այն, որ հաստատ ոչինչ չգիտեն»: Համաճարակաբանների ու բժիշկների իրարամերժ կարծիքներից առայժմ դժվար է գլուխ հանելը: Հավանաբար դա է գիտության զարգացման բնականոն ընթացքը: Ու մինչև գիտական վերջնական տեսակետների ձևավորումը, մեզ մնում է որևէ բան հասկանալ վիճակագրական մեթոդներով: Հատկապես, որ միջազգային կառույցները ուղիղ (online) ռեժիմով հրապարակում են դրանք: Անընդհատ փոփոխվող թվերն ընդհանուր պատկեր արդեն ուրվագծում են:

Հայաստանը վարակի ամենամեծ ցուցանիշներն ունի տարածաշրջանում: Բայց մինչ տարածաշրջանային համադրումները դիտարկենք հետևյալ թվերը: Մեր երկիրը բնակչության թվաքանակով աշխարհում 137-րդն է: Կորոնավիրուսով վարակվածների քանակով մենք այդ ցուցանիշից թռիչքաձև «առաջ» ենք: Որովհետև վարակվածների թվաքանակում աշխարհում 65-րդ երկիրն ենք: Միանգամից նշենք, որ այս վիճակագրական տվյալը թերություններով հանդերձ բավական խոսուն է: Մեզանից քիչ թվաքանակով վարակվածներ են արձանագրվել, օրինակ, Բրազիլիայում (բնակչությունը մոտ 210 մլն) կամ Ուկրաինայում (մոտ 50 մլն), կամ էլ Լեհաստանում (մոտ 40 մլն): Վարակակիրների բացարձակ թվով մեզանից անմիջապես առաջ Ֆինլանդիան է (մոտ 6 մլն բնակիչ), անմիջապես ներքևում՝ Սաուդյան Արաբիան (մոտ 35 մլն):

Վիճակագրությունը նաև այսպիսի թվեր է հաշվարկել՝ աշխարհի յուրաքանչյուր 1 մլն բնակչից վարակվել են 507-ը: Իսկ մահացության ցուցանիշը 1 մլն բնակչի հաշվով 35 է:

Այս թվերից առաջինի համեմատ մենք շահեկան դիրքում չենք՝ 1 մլն բնակչի հաշվարկով վարակվածների քանակը կրկնակիից բարձր է՝ 1 022 մարդ: Մահացության հաշվարկի լավ տվյալ ունենք ՝ 1 մլն-ի հաշվարկով 15 մահ: Այստեղ հարկ է դրվատանքի խոսք հնչեցնել մեր բժիշկների մասնագիտական ու մարդկային որակների մասին: Հնչեցնել ու անցնել առաջ: Նույն դրվատանքի խոսքերը մեզ թույլ չեն տա ո՛չ մեր բժիշկներին, ո՛չ առողջապահության համակարգի կառավարիչներին համեմատել տարածաշրջանային երկրներից Թուրքիայի և Իրանի գործընկերների հետ: Այս երկու երկրների կորոնավիրուսային վիճակագրությունը շատ վատն է թե՛ մեր, թե՛ համաշխարհային միջին ցուցանիշների համադրմամբ: Միայն այն, որ տարիներ առաջ իրանցի ուսանողների նկատելի քանակ էր բժշկական կրություն ստանում մեր երկրում՝ ինքնին խոսուն ցուցանիշ է: Ուստի համեմատությունների համար պիտի ընտրենք անմիջական մյուս երկու հարևաններին՝ Ադրբեջանին և Վրաստանին: Հատկապես, որ առողջապահական համակարգի ու կադրերի համանման՝ խորհրդային անցյալ ունենք:

Ցավոք, այստեղ համեմատությունները մեր օգտին չեն: Վարակվածների բացարձակ թվով մենք այս երկրներից «առաջ» ենք: Ադրբեջանի բնակչությունը տարբեր թվերով է նշվում՝ մոտ 9-10 մլն: Վարակվածների բացարձակ թվով 71-րդ տեղում է: Կորոնավիրուսի միջազգային վիճակագրության համաձայն՝ այս երկրում 1 մլն բնակչի հաշվով վարակվել է 217-ը: Նույն՝ 1 մլն բնակչի հաշվով մահացել է 3-ը (հիշեցնենք մեր թվերը՝ համապատասխանաբար 1022 և 15):

Տարածաշրջանում համաճարակային ամենամեղմ տվյալներն արձանագրվել են Վրաստանում: Առողջապահության մեր պետական մենեջերի բնորոշմամբ՝ այս «բախտը բերած» երկիրը վարակվածների բացարձակ թվով 111-րդն է (մոտ 3.7 մլն բնակչություն): 1 մլն բնակչի հաշվարկով վարակվել է 156 մարդ: 1 մլն բնակչի հաշվարկով մահերի թիվը 3 է: Վրաց իշխանությունները վստահ են, որ տարածաշրջանային լավագույն դիրքը իրենց կոշտ միջոցառումների արդյունքն է:

Հիշենք, որ մոտ 1 շաբաթից մեր իշխանությունները համավարակի դեմ պայքարի նոր միջոցառումների պլան պիտի ընդունեն: Իսկ մինչ դա կորոնավիրուսի մեր վիճակագրությունը համաշխարհայինի ու տարածաշրջանայինի համեմատ սա էր:

Արա Գալոյան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին