f

Անկախ

Ներկայումս Իրանում իրավիճակը հանգիստ է, բայց պատասխանը շատ կոշտ է լինելու


Հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ Իրանի Սպահան քաղաքում ՊՆ գերատեսչության արտադրական գործարաններից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակում է եղել։ Ըստ հաղորդագրության՝ հրթիռներից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, ևս երկուսը հայտնվել են պաշտպանական թակարդների մեջ և պայթել։ Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է արտադրամասի տանիքը, ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում էր, որ հարձակումը մարդկային զոհերի և տեխնիկայի խափանման չի հանգեցրել։

Tert.am-ը զրուցել է իրանցի միջազգային լրագրող Խայալ Մուազինի հետ՝ Իրանում ներկա պահին տեղի ունեցող իրադարձությունների ու ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։

- Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը Իրանում, ի՞նչ տեղեկություններ ունեք նոր պայթյունների ու կորուստների վերաբերյալ։

- Ներկայում Իրանում իրավիճակը շատ հանգիստ է, մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով և պատրաստվում են գալիք հաղթանակի օրվան։ Իրանի Պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման հիմնական պատճառը եղել է Իրանի ժողովրդի մոտ վախ ստեղծելն ու երկրում պետական հեղաշրջում իրականացնելը։ Իրանի ժողովուրդը միշտ զգոն է և չի ենթարկվում թշնամու նման խաղերին։ Թշնամին դեռ հույս ունի, որ այս հնացած խաղերը կկարողանան աշխատել Իրանում։ Իսկ ԶԼՄ-ներում գրված պայթյունների մասին որոշ հաղորդումներ սուտ են և չեն արտացոլում ողջ ճշմարտությունը։

- Ո՞րն է ձեր վարկածը, ո՞վ կարող է կանգնած լինել այս իրադարձությունների հետևում: Պաշտոնական աղբյուրները կոնկրետ կողմ չեն նշում, սակայն շոշափվում է Իսրայելի անունը։

-Անկասկած պարզ է, որ գործ ունենք Իրանի թշնամիների անհաջող գործողության հետ, եթե ուշադրություն դարձնեք, ոչ մի երկիր չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել այս միջադեպի համար, քանի որ վախենում են, որ Իրանի պատասխանը կլինի շատ կոշտ։ Իրանը պաշտոնապես չի պարզաբանել այս հարցը, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ Իսրայելն այստեղ դերակատարում ունի, շուտով այս մասին պաշտոնական հայտարարություն կլինի Իրանից։

- Ձեր կարծիքով՝ զուգադիպությո՞ւն էր այն փաստը, որ հարձակումից մեկ օր առաջ Ադրբեջանը դուրս բերեց իր դիվանագիտական կորպուսը, թե՞ ինչ-որ փոխկապակցվածություն կա։

- Հայտնի է, որ Իրանի և Ադրբեջանի միջև քաղաքական ճգնաժամ կա, Իրանի նոր քաղաքականությունը հարևան երկրների հետ գերազանց հարաբերություններ պահպանելն էր, այդ թյուրիմացությունը շուտով կլուծվի դիվանագիտական ճանապարհով։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի կողմից իր դեսպանատան փակումը կապված է սրա հետ։

- Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ սա առաջին հարձակումը չէ, արդյոք սա նշանակում է, որ նման դեպքերը սպասելի են և անակնկալ ոչինչ չկա։

-Այո, սա առաջին և ոչ վերջին անհաջող գործողությունը չէ, որ թշնամին ցանկանում է իրականացնել երկրում։ Իրանի անվտանգության ուժերը շատ կարևոր գործողություններ են իրականացնում, երբեմն դրանց մեծ մասը չի հաղորդվում լրատվամիջոցներով։ Թշնամին ցանկանում է ամեն կերպ հարվածել Իրանին, բայց պետք է վստահ լինի, որ չի կարող դա անել։
 

Աշխարհում Իրան հարձակում մամուլի տեսություն

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին