f

Անկախ

Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով վատթարացրել է արդյունքները․ եթե 2020–ին և 2021–ին Հայաստանն այս համաթվով ուներ 49 միավոր, այժմ այդ թիվը 46 է․ Հոկտանյան


Հայաստանը «Թրանսփարենսի ինթերնեշնլ»  կոռուպցիայի ընկալման համաթվի 2022 թվականի զեկույցի համաձայն, նահանջ է գրանցել։ Այդ մասին հայտնել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյան։

Եթե 2020, 2021 թվականներին Հայաստանն այս համաթվով ուներ 49 միավոր, այժմ այդ թիվը 46 է։

Վարուժան Հոկտանյանը մտահոգիչ է համարում այն, որ մի քանի տարի շարունակական առաջընթաց գրանցելուց հետո Հայաստանը 3 միավորով նահանջ է գրանցել։

Չնայած դրան՝ տարածաշրջանում Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալներով ավելի դրական արդյունքներ ունի, քան Ադրբեջանը, Թուրքիան կամ Իրանը, սակայն հետ է մնում Վրաստանից։

Հոկտանյանը նշեց, որ կոռուպցիայի ընկալման համաթվի համաշխարհային միջինը մնացել է անփոփոխ՝ 43, սակայն 50-ից ցածր համաթիվ ունեցող երկրների համար կոռուպցիան համարվում է լուրջ խնդիր։

Նահանջ է գրանցել նաև Ադրբեջանը, Օմանից հետո նահանջի գծով 2-րդն է, նահանջել է 7 միավոր՝ գրանցելով իր պատմական մինիմումը։

«Տարիներ շարունակ առաջընթաց գրանցելուց հետո այս տարվա (2022) ԿԸՀ-ն անհանգստացնող է, քանի որ Հայաստանը նահանջել է 3 միավորով։ Թեև սա նշանակալի չէ վիճակագրորեն, սակայն այս անկումն արտացոլում է հակակշիռների պահպանման, իրավապահների բարեվարքության, դատական համակարգի անկախության ու քաղաքացիական տարածքի պաշտպանության խնդիրները»,- զեկույցից հատված մեջբերեց Հոկտանյանը։

Աշխարհում ԿԸՀ տվյալներով լավագույն ցուցանիշներն ունեն Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, իսկ վատագույն ցուցանիշները՝ Սոմալին, Սիրիան ու Հարավային Սուդանը։

Վարուժան Հոկտանյան Կոռուպցիա Հայաստան «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին