Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոյին կանչել են Իրանի ԱԳՆ՝ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարության առնչությամբ։ Պոդոլյակն ասել էր, որ Կիեւը անուղղակի մասնակցություն ունի վերջերս Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա կատարված դրոնների հարձակմանը, հաղորդում է Tasnim-ը։
«Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման վերաբերյալ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայլո Պոդոլյակի հայտարարության եւ այս երկրի ենթադրյալ մասնակցության կապակցությամբ Իրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։