f

Անկախ

Դու բանակը չես վարկաբեկում, դու քեզ ես վարկաբեկում․․․ Hraparak.am


Hraparak.am-ը գրում է․ Սասունը դեռ տաք- տաք է, չի հասկանում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ,, մարտի դաշտ հանելով,, ոչ միայն Բանակն է վարկաբեկում, այլ հենց իրեն։ Ազատամարտիկ էր հարգանք- պատիվ ուներ, ջոկատ հիմնեց՝ Սասուն անունով, նրա հրամանատարն էր։ Մասնակցեց Արցախյան ազատամարտին, վիրավորվեց Շուշիի ազատագրման ընթացքում․․․
Բնական է, գիտակ շրջապատը գիտե, որ ինքը «նիկոլական դարձավ» ոչ թե Նիկոլի իշխանության գալուց հետո, այլ մինչ այդ մինչև ուղն ու ծուծը ներծծված էր նիկոլիզմով։ Բավական է նշել, որ երկուսն էլ դատապարտված էին մարտի մեկի գործով 7 տարի ազատազրկմամբ ու նրանց կապում էր այդ հանգույցը։ 2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ։ 2015 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ։ 2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի Կոտայքի մարզի վարկանիշային ցուցակով։ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ընտրվել է նրա տեղը։ Այնպես որ Նիկոլի «արտակարգ հոգատարությունը» նրա նկատմամբ հենց այնպես չէր․ պատմություն ուներ։ 

Միքայելյան ազատամարտիկի ու Նիկոլ Փաշինյանին աջակցող մարդու միջև։ Նա ընտրեց նժարի ծանր կողմը՝ լինել Նիկոլի առաջամարտիկը, պայքարել նրա համար, օգտվել իշխանության լիուլի բարիքներից ու մոռանալ այն կոչումը, որի համար պայքարել է։ Այն, որ ինքը թավշյա, դրսի ուժերի հեղափոխությունը բարձր գնահատեց Արցախյան ազատամարտից, վկայություն է, որ նա մեր հաղթանակը վաղուց էր ոտքի տակ գցել։ Սրանք ես հերթագայորեն թվարկում եմ, որպեսզի պարզ լինի, որ նրա համար, իրոք, Բանակ չկա։ Երբ մարդ մտնում է Եռաբլուր և այնտեղ ննջող զինվորներից չի ամաչում ու հայտարարում է, որ մենք 30 տարի Բանակ չենք ունեցել, նման մարդուն ի՜նչ կարող ես ասել։ Միայն այն, որ դու Բանակը չես վարկաբեկում, քեզ ես վարկաբեկում․․․ Ու քեզ հետ կողքիդ կանգնածներին։ 

Նրա սուրբ սրբոցը Փաշինյան Նիկոլն է, որի հետ մեծ ճանապարհ է անցել։ Պատահական չէ, որ Երկրապահը, որը հիմք է հանդիսացել Բանակի ստեղծման համար և Վազգեն Սարգսյանը համարվում էր Երկրապահի հավերժ նախագահը, անցավ նրա ձեռքը։ Հանգույցներ կան, որոնք պատմությունը բացելու է։

Հայաստան Սասուն Միքայելյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին