«Այն ինչ տեղի ունեցավ, չպետք է տեղի ունենար, և տեղի ունեցածը իշխանությունների կողմից բանակի նկատմամբ ընդհաուր անպատասխանատվության հետևանք է»,-այս մասին «Եռաբլուր» պանթեոնում ասաց Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ի ողբերգական դեպքին, որին զոհ գնացին 15 զինծառայող։
« Դրանով հանդերձ, հույս ունեմ որ բանակը, որպես կենդաի օրգանիզմ, շարունակելու է զարգանալ , վերականգնվել և բանակում բազմաթիվ նվիրյալներ կան, որոնք անկախ իշխանության պահվածքից, շարունակում են իրենց գործն անել․ բանակը մեր երկրի ողնաշարն է և պետք է բոլորս շահագրգռված լինենք, որ այդ ողնաշարն ամուր լինի»,-ասաց Չալաբյանը։