f

Անկախ

Քանի դուք իշխանության եք, հայոց բանակի համար պայծառ արև չի ծագելու


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակի տարեդարձի առթիվ ուղերձում նշել է՝ արևը ծագելու է, գարունը գալու է: Հավելեմ՝ ամառն էլ շոգ է լինելու։ Ուղերձում նշված է․«Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին» : 2020թվականի պատերազմից առաջ 130-160 միլիոն դոլարով առանց հրթիռ, այսինքն՝ մարտական գործողությունների համար ոչ պիտանի 4 հատ ՍՈՒ-30 ինքնաթիռ են գնել, իսկ 2020թվականի պատերազմից հետո, ավելի քան 2 տարվա ընթացքում նոր զենքեր չեն գնել։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է։ Սակայն ի՞նչ օգուտ կա թղթի վրա ռազմական բյուջեի ավելացումից, եթե 2022թվականի պաշտպանական բյուջեի 360 միլիարդ դրամից 190 միլիարդը այդպես էլ չեն ծախսել, պետական բյուջեի մեծ փողերը մսխելով պետական պաշտոնյաներին տրված ճոխ պարգեւավճարների, ծառայողական թանկ ավտոմեքենաների, նախարարությունների համար էլիտար զուգարաններ կառուցելու, Եվրատեսիլի կազմակերպման եւ հեռարձակման, ամանորին Երեւանի Հանրապետության հրապարակը գերշքեղ զարդարելու եւ այլ ձեւերով ։ Հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինվորների մահվան կապակցությամբ վարչապետ Միկոլ Փաշինյանը չի այցելել դեպքի վայր, այդ առթիվ սգո օր չի հայտարարել,սակայն իր ուղերձում ներողություն է խնդրել հրդեհին զոհ գնացած զինվորների ծնողներից և հարազատներից:

Քանի դեռ բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած, առանց կռվի հայրենիքի տարածքները, սարերի ձյունապատ դիրքերը թշնամուն հանձնողները, դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունն արգելողները իշխանություն են, հայոց բանակի համար պայծառ արեւ չի ծագելու։

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում Հայոց Բանակի կազմավորման և Հայրենյաց պաշտպանի օր Նիկոլ Փաշինյան Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին