f

Անկախ

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ բանակի, հունվարի 28–ի, սեպտեմբերի 21–ի, մայիսի 9–ի


Բանակի օրը նշելու և մեր բանակի համար բաժակ բարձրացնելու տրամադրություն չկա, քանզի բանակը ոչնչացրել են։ Ոչնչացումը չնկատելն ու պաթոսով կենացներ ասելը յուրօրինակ հարված կլինի մեր վաղվա բանակին։ Հետևաբար՝ պետք է խոսել իրականությունից։

Այսօր մեր բանակի օրն է և օրացույցով՝ տոնական, բայց մթնոլորտը տոնական չէ։

Իշխանությունները ձևականորեն այցելել են Եռաբլուր, որի գերեզմանոցային տարածքները նրանք մեծացրել են մի քանի անգամ։ Բանակը նիկոլենց համար բեռ է, որը նրանք մի կերպ քարշ են տալիս։

44–օրյա պատերազմից հետո Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ թույլ չի տալու հայկական բանակի վերականգնում։ Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ դրան։ Ինչպես որ Արցախն է նա համարում ադրբեջանական, այնպես էլ հայկական բանակին է վերաբերվում ալիևյան տարբերակով։

2018–ին Հայաստանում իշխանության եկան մարդիկ, ովքեր մինչև կառավարական կաբինետներում հայտնվելը տարիներ շարունակ արել են երեք բան՝

1․ատել են Ղարաբաղյան 1–ին պատերազմում տարած մեր հաղթանակը՝ այն համարելով մեր դժբախտությունների ու վատ ապրելու պատճառ, հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն են սերմանել («Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»), Ղարաբաղը համարել են բեռ ու խանգարիչ գործոն՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ քիրվայություն անելու և Սերգոջանին լավ ապրեցնելու համար,

2. վարկաբեկել են բանակն ու պատերազմում հաղթած մարդկանց, հակաբանակային մթնոլորտ են ձևավորել հանրության տարբեր շերտերի մոտ,

3. խփել են հայ–ռուսական հարաբերություններին, քննադատել մեր ռազմաքաղաքական դաշինքը։

Այս երեք կետերն էլ ուղղակիորեն առնչվում են մեր երկրի լեգիտիմությանը, գոյությանը, անվտանգությանը։

2018–ի մայիսից սկսած վերը նշված 3 կետերը դարձան պետական քաղաքականություն։ Թիրախում հայտնվեցին՝ Արցախը, բանակը, հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները։ Դա արվեց ու արվում է այնքան հետևողականորեն, որ կասկած չկա՝ գործ ունենք հատուկ մշակված ծրագրի հետ։

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Արցախի Հանրապետության նկատմամբ ՀՀ հանձնառությունից, ինչը ապալեգիտիմացնում է Հայաստանի 3–րդ հանրապետությունը։

44–օրյա պատերազմում ու դրանից հետո ապալեգիտիացվում է բանակը, ինչը պետության փլուզման ուղիղ ճանապարհն է։

Երբ դասալիքների իշխանությունը բանակի գրեթե ողջ անձնակազմին անցկացնում է քրեական գործերով և իր հերթին էլ բանակը Փաշինյանի հրաժարականի պահանջից հետո զգաստ կագնում է նրա առաջ, ապա դա նշանակում է, որ բանակը վերացվում է և այդ գործընթացի ընթացիկ կառավարիչ է նշանակվել «ասֆալտի ֆիդայինը»՝ բացառապես սեփական ճոխ հարսանիքի կազմակերպմամբ աչքի ընկածը։ Օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքն ու մեր 15 զոհերը ցույց են տալիս, որ ընթացիկ կառավարիչն իր գործը հեղափոխական էնտուզիազմով կատարում է։

Նիկոլ Փաշինյանը եկած օրվանից աշխատում է Արցախի դեմ, վարկաբեկում է բանակը, զինվորականներին, իսկ պատերազմից հետո քայլ չի անում բանակի վերականգնման ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը փլուզում է հայ–ռուսական հարաբերությունները՝ դրանք դարձնելով թշնամական։

Սա հակապետական ծրագիր է, որը կանգենցնելու հետո է միայն հնարավոր հունվարի 28–ը, սեպտեմբերի 21–ը տոնել և մայիսի 9–ին գլուխը կախ ման չգալ։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում հայոց բանակ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին