f

Անկախ

Սեդա Սաֆարյանի արարքում կա երկու հիմնարար օրենքների խախտում. Վահե Գրիգորյան


Սեդա Սաֆարյանի արարքում կա երկու հիմնարար օրենքների խախտում: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով Սեդա Սաֆարայնի կողմից պաշտոնական դիրքի շարաշահման դեպքին:  Ինչպես արդեն նշել էինք, մամուլը պարզել էր, որ ՍԴ նորանշանակ դատավոր Սեդա Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, իրականացրել է փաստաբանական գործունեություն:

«Առաջինը գործ ունենք սահմանադրական օրենքի հետ, դա Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքն է: Օրենքը հստակ կարգավորում ունի, որը արգելում է ՍԴ դատավորին հանդես գալ որպես ներկայացուցիչ կամ տրամադրել խորհրդատվություն, այդ թվում անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է տրվում մերձավոր ազգականի կամ իր խմանակալության տակ գտնվող որևէ անձի: Այս դրույթը սահմանված է Սահմանադրական դատարանի մասին օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասին 10-րդ կետով:

Օրինակ հանրային ծառայողները կարող են հանդես գալ որպես ներկայացուցիչ, բայց դա պետք է լինի բացառապես հասարական հիմունքներով, իսկ ՍԴ դատավորի համար սահմանված այս խիստ մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՍԴ-ն հանդիսանում է վերպետական բարձրագույն ատյանը, այսինքն եթե անձը պաշտպանում է իր իրավունքները դատական համակարգում, վերջին ատյանը, որին նա դիմելու է, ՍԴ-ն է, և այն դատավորները ովքեր քննելու են, չեն կարող այդ գործերով լինել ներկայացուցիչ, որպեսզի իրավական խառնաշփոթ չառաջանա և դատարանի անկողմնակալությունը չդրվի կասկածի տակ:

Վերջապես, ՍԴ դատավոր որպես Բարձր դատարանի ներկայացուցիչ, ունի իր պաշտոնով պայմանավորված որոշակի ազդեցություն, վերջինիս հանդես գալը դատարաններում կարող է կաշկանդել դատարաններին գործել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներին համապատասխան: Հետևաբար չի կարելի անգամ անհատույց հիմունքներով  հանդես գալ որպես ներկայացուցիչ, բացառությամբ իր մերձավոր ազգականի կամ խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձի»,-ասաց Վահե Գրիգորյանը:

Երկրորդ հարցը, ըստ սահմանադրագետի, վերաբերում է փաստաբանության մասին օրենքին, որը հստակ սահմանումներ ունի:  

«Սեդա Սաֆարյանը մինչև ՍԴ դատավոր դառնալը հանդիսանում էր փաստաբան, փաստաբանության մասին օրենքն ասում է, որ փաստաբանի արտոնագիրը կասեցվում է այն դեպքում, երբ վերջինս ընտրվում է պետական պաշտոնի, իսկ առանց այդ արտոնագրի հնարավոր չէ հանդես գալ որպես փաստաբան, բայց հնարավոր է հանդես գալ որպես տուժողի ներկայացուցիչ: Բայց այս դեպքում էլ վրա է հասնում ՍԴ մասին օրենքի դրույթը: Սեդա Սաֆարյանի փաստաբանական արտոնագիրը պետք է արդեն իսկ կասեցված լիներ»:

Թե ինչ իրավական գործընթացներ պետք է հետևեին կատարվածին հարցին Վահե Գրիգորյանի խոսքով գոյություն ունի երկու ընթացակարգ:

«ՍԴ-ն իր նախաձեռնությամբ է կարգապահական վարույթ հարուցում կամ ԱԺ-ն նման հարցով դիմում է ՍԴ-ին, ՍԴ-ն էլ որոշում է կիրառել պատասխանատվություն, թե ոչ:

Անկախ դրանից, այս դեպքը կարող է ստեղծել վտանգավոր նախադեպ հանրային ծառայության պաշտոնների համար, երբ անձինք իրենց բուն աշխատանքից զատ կանեն օրենքով արգելված արարքներ և դատական համակարգը կհայտնվի այնպիսի անդունդում, որից այն հանել անհնար կլինի»,-եզրափակեց Վահե Գրիգորյանը:

Հայաստան Սեդա Սաֆարյան Վահե Գրիգորյան

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին