f

Անկախ

Լավ հիշեք, և ես սա ասել եմ բազմիցս՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Մամիջանյանը` ադրբեջանցիներին


եռնային Ղարաբաղի ժողովուրդը, այո, ունի սուղ քանակությամբ սնունդ, դեղամիջոցներ, գազ ու էլեկտրականություն, բայց մի քանի բան արցախցիները հաստատ ունեն՝ ունեն պատիվ, ունեն իրենց հողի վրա՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունք և, միանշանակ, ունեն ինքնորոշման իրավունք։ Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստում ադրբեջանցի պատվիրակներին ի պատասխան ասել է ԵԽԽՎ հայաստանյան օատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը:

«Չեմ կարծում, որ 3 րոպեն բավական է արձագանքնելու համար բոլոր այն կեղծ թեզերին, որոնք հնչեցրեցին Ադրբեջանի ներկայացուցիչները: Բայց, հարգելի գործընկերներ, դուք բոլորդ տեսնում եք ստեղծված իրավիճակը։ Աշխարհը, բոլոր միջազգային կառույցները ու մի շարք պետություններ հայտարարում են, որ առկա է շրջափակում, առկա է հումանիտար աղետ, իսկ մի քանի հոգի այս դահլիճում փորձում են հայտարարել, որ նման բան գոյություն չունի։

 

 

Գիտեք, բավական դժվար է փաստեր տրամադրել, երբ Ադրբեջանը մերժում է ամեն տեսակի միջազգային առաքելությունների ներկայության հնարավորությունը։ Չգիտեմ սա կարող է արդյոք փաստ ընկալվել, թե ոչ, բայց այս բանավեճի ընթացքում ես սոցիալական ցանցերի խմբերում կարդացի Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից արված առնվազն 4-5 տարբեր հրապարակումներ, և դրանցից բոլորը արված էին ծնողների կողմից, ովքեր միմյանց հարցնում էին, թե արդյո՞ք որևէ մեկը մանկական սնունդ ունի, որպեսզի վերցնեն իրենց երեխայի համար։ Սա ինձ համար լավագույն օրինակ է։

Դուք կարող եք մտածել ու ասել այն ամենը, ինչ ուզում եք զենքի և այլ անհեթեթ բաների մասին, բայց ո՞րն է գազատարի փակման, հոսանքի ու ինտերնետ կապի խափանման իմաստը։ Սա, իհարկե, աբսուրդային է, բայց ի՞նչ է՝ դուք կարծում եք, որ գազատարի կամ ինտերնետ մալուխների միջոցով զինամթե՞րք են տեղափոխելու։ Ո’չ, միակ պատճառը, որ Ադրբեջանը դիմել է այս շրջափակմանը, հող նախապատրաստելն է էթնիկ զտումների համար։

Ես գիտեմ ինչու է այս ամենը տեղի ունենում։ Կատարվածի միակ բացատրությունն այն է, որ Ղարաբաղը ձեզ համար լոկ տարածք է, իսկ մեզ համար՝ հայրենիք։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այո, ունի սուղ քանակությամբ սնունդ, դեղամիջոցներ, գազ ու էլեկտրականություն, բայց մի քանի բան արցախցիները հաստատ ունեն՝ ունեն պատիվ, ունեն իրենց հողի վրա՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունք և, միանշանակ, ունեն ինքնորոշման իրավունք։

Լավ հիշեք, և ես սա ասել եմ բազմիցս՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասել է նա:

Հայկ Մամիջանյան Արցախ Ադրբեջան ԵԽԽՎ Հայաստան խմբագրի ընտրանի Տեսանյութ

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին