f

Անկախ

Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում առաջին անգամ մենք կարողացանք հասնել այնպիսի արդյունքի, որ իշխանության կատարածուն փախչելուց բացի այլ ելք չունենա


Հիշո՞ւմ եք, 2021-ի նոյեմբերին մի շարք կայքեր ամենակեղտոտ բառերով իմ՝ Նաիրի Հոխիկյանի դեմ գրեցին, թե իբր թշնամու հետ եմ համագործակցում, թե իբր 176 հայ զինվորի մասին գաղտնի տեղեկություններ եմ փոխանցել թշնամուն։ Հստակ ուղղորդում ունեցող այդ հրապարակումների նպատակն էր հանրության զգացմունքների հետ խաղալ ու մղել Նաիրի Հոխիկյանի նկատմամբ հանցանքների։

Ասել է թե՝ սովորական մարդկանց ձեռքով հաշվեհարդար տեսնել Հոխիկյանի նկատմամբ։

Ես, իհարկե, իշխանության մանկլավիկների նման բույս չեմ, որ չհասկանամ արտաքին կամ ներքին թշնամու նպատակը։

Իրավաբանական համայնքի, հատկապես Լուսինե Վիրաբյանի օգնությամբ գտանք այդ հրապարակումների հիմնական կատարողների հասցեները, հաղորդում տվեցինք հանցագործության մասին և փորձեցինք ԱԱԾ-ի կամ Քննչական կոմիտեի միջոցով գտնել այդ հանցանքի պատվիրատուներին։

Իրավապահ կառույցներին այլ բան չէր մնում, քան հարուցել քրեական գործ, որն արդեն 1 տարուց ավելի ընթացքի մեջ է։ Նաիրի Հոխիկյանը ճանաչվեց տուժող։

Բացահայտվեց, որ գործին ուղղակի կամ անուղղակի կերպով խառնված են Նոյեմբերյանի, Իջևանի, Արմավիրի, Երևանի և այլ վայրերի մի շարք բնակիչներ, որոնք փաստացի հանձնարարականներ են ստացել վարկաբեկել Նիկոլ Փաշինյանի դեմ խոսող մարդկանց։

Այդ օրերին ինձ հետ կապվեց Արման Թումասյան անունով մի մարդ ու խոստովանեց, որ ինքն է բոլոր այդ հրապարակումների հեղինակը, բայց ինքը չի կարող ասել, թե որտեղից է գալիս պատվերը։ Ասաց, որ տիրապետում է 31 կայքերի, ունի 200-ից ավելի ֆեյսբուքյան կեղծ, ֆեյք էջեր, 2,4 մլն մարդու ուղեղները լվանում է իր ստերով։

Ես պնդեցի, որ կամ պիտի ասի իր պատվիրատուների անունները, կամ դատվի։ Ասաց՝ դու գիտես, թե քո դեմ ովքեր են աշխատում։ Ես կատարող եմ, և դրանք հրապարակվում են ալգորիթմների միջոցով։

Այդ խոստովանությունը ևս փոխանցեցի Քննչական կոմիտեին։ Աստիճանաբար բացվում էր ամբողջ կծիկը, և թելի ծայրը տանում էր դեպի Նիկոլ Փաշինյանի ամենամոտ շրջապատ, այդ թվում՝ նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցներ, որտեղ գրվում են տեքստերը, բայց հրապարակվում այլոց մոտ՝ հետքերը կորցնելու համար։

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի իր մանկլավիկներին հրահանգեց փոխել քրեական օրենսգիրքը և մի քանի հոդված ապաքրեականացնել։ Դա լավ հիմք էր, որ Արման Թումասյանը, նաև ոմն Անդրանիկ Մարտիրոսյան և այլոք խուսափեն ծանր վիրավորանքի հոդվածով դատվելուց, իսկ սուտ մատնության առումով փորձեն մի բան անել։

Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ ուժային իրավապահ կառույցները ստիպված էին ավելի մեծ ուշադրություն դարձնել այս գործին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության բերած ամբողջ կեղտոտ քարոզչամեքենան ինքնաբերաբար բացահայտվում էր, Նիկոլի մարդիկ սկսում էին իրար վրա գործ տալ, հայտնի էին դառնում բոլոր հանցագործների անունները։ Արման Թումասյանը ևս մեկ անգամ կապվեց ինձ հետ՝ առաջարկելով աշխատել ինձ համար ու նաև իմ օգտին նյութեր տարածել իրենց հարթակներում։ Բնականաբար ուղարկեցի այնտեղ, որտեղ պետք էր։

Օրերս հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն փնտրում է Արման Թումասյանին, իսկ նա Հայաստանում չէ։ Քննիչները չգիտեն՝ ինչպես գտնել նրան։ Այլ կերպ ասած՝ փախել է երկրից, կամ փախցրել են։

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում առաջին անգամ մենք կարողացանք հասնել այնպիսի արդյունքի, որ իշխանության կատարածուն փախչելուց բացի այլ ելք չունենա, որ իշխանությունը այնքան թուլանա, որ ավելի նպատակահարմար համարի երկրից հեռացնի իր գործիքներին՝ չբացահայտվելու համար։

Սպասում եմ Քննչական կոմիտեի հայտարարությանը, որ Նաիրի Հոխիկյանի դեմ կատարված բոլոր հրապարակումները վարկաբեկիչ են և իրականացվել են կոնկրետ մարդկանց կողմից՝ ուղղորդված կերպով։

Նաիրի Հոխիկյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Նիկոլի ֆեյքեր Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին