f

Անկախ

«Թումո» կենտրոնները և «Թումո տուփերը» հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում


Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի իրականացրած «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագրին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները և առաջիկա անելիքները: «Այս ծրագիրը մեկ այլ՝ շատ կարևոր և խոշոր նախագծի հատված է, որով փորձում ենք որակյալ կրթական ծառայությունները՝ ներառյալ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է «Թումոն», դարձնել հասանելի Հայաստանի բոլոր բնակավայրերում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախատեսվում են 16 խոշոր կենտրոններ, որոնցում հնարավոր է սովորել «Թումոյի» ամբողջական կրթական ծրագրով և 110 շարժական «Թումո տուփեր», որոնք հիմնականում տեղադրվում են դպրոցների հարևանությամբ:

«Թումո տուփերի» միջոցով երեխաներն անցնում են ուսումնառության առաջին հատվածը, որն առավել հիմնված է ինքնուսուցման վրա: Այնուհետ 2-րդ փուլի ուսուցումը հնարավոր է շարունակել խոշոր կենտրոնում՝ օգտվելով տրանսպորտային ծառայությունից:

«Այս մոդելով է աշխատում Դիլիջանի կենտրոնը: Գավառում և Բերդում «Թումո տուփի» առաջին փուլի ուսումնառությունից հետո երեխաները կրթությունը խորացնում են Դիլիջանի խոշոր կենտրոնում: 16 կենտրոնները և 110 տուփերը ծածկելու են Հայաստանի ամբողջ աշխարհագրությունը՝ հասանելի դարձնելով կրթական ծրագիրը բոլոր բնակավայրերում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը և  հավելել, որ  այս պահին ընթացքի մեջ են նաև մի շարք տուփերի տեղադրման և Կապանում, Էջմիածնում ու Կողբում խոշոր կենտրոնների կառուցման աշխատանքները:

Նախարարի գնահատմամբ՝ կարևոր հանգամանք է «Թումո տուփի»՝  դպրոցների հարևանությամբ տեղադրումը, ինչը հնարավորություն է դպրոցների զարգացման, իսկ երեխաների և ուսուցիչների համար՝ նոր հմտությունների ձեռքբերման ու վերապատրաստման տեսանկյունից:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացմամբ՝ «Թումո» ծրագրի ընդլայնման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հատկացվել: ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ նախագծի հաստատումը հնարավորություն է տալիս, որ 900 երեխաներ Ախուրյանում և 300-ը՝ Փանիկում, կարողանան օգտվել ծրագրից: «Թումո» ծրագիրն ունի 14 ուղղություն, այդ թվում՝ ֆիլմերի ստեղծում, անիմացիա, երաժշտություն և այլն:

Ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հատկանշական է, որ կենտրոնները բացվում են պատմամշակութային արժեք ունեցող շենքերում, ինչը մշակութային ժառանգությանը նոր շունչ է հաղորդում և նոր միջավայր ստեղծում: Գյումրիում կենտրոնը կառուցվել է թատրոնի պատմական շենքում, իսկ Կապանում նախատեսվում է հին կայարանի շենքում: 7 «Թումո» կենտրոն գործում է նաև արտերկրում: Կենտրոնների ստեղծմամբ հետաքրքրված են նաև Ճապոնիայում և Մեքսիկայում. «Թումո» կենտրոնները դառնում են նաև արտահանվող կրթական ծառայություն:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Թումո ՀՀ ԿԳՄՍ Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին