f

Անկախ

Մեկնարկեց «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» ծրագիրը


Սույն թվականի հունվարի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպումը։

 

Ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մշակելու են նոր համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հենքի վրա։ Կստեղծվի ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև, որը կծառայի որպես հարթակ՝ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար։

 

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արամ Մեյմարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Սվիտլանա Շիտիկովան, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրեններ, ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, Ուկրաինայի Սումիի ազգային ագրարային համալսարանի, Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ։ Միջոցառումը բացեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը։

 

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ «Մենք ականատես ենք, թե ինչպես է ավիրվում Արարատյան դաշտի բնությունն արտեզյան աղբյուրների ոչ ռացիոնալ օգտագործման հետևանքով, ոչնչացվում Սևանա լճի կենդանական և բուսական աշխարհը, իսկ հիդրոէլեկտրակայանների շահագործումն ազդում է էկոցենոզների վրա: Ցավոք, բնակչության զգալի մասը լիովին չի զգում բնապահպանական աղետի մասշտաբները, և, հետևաբար, էկոլոգիական  կրթությանն ուղղված այս կարևոր ծրագրի մեկնարկը  մեզ համար  չափազանց արժեքավոր է։  Առանձնապես ողջունելի է ծրագրում Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնների ակտիվ մասնակցությունը։ Ակադեմիայի նախագահության անունից հաջողություն եմ մաղթում ձեր գերազանց նախաձեռնությանը», - ասաց Ռուբեն Հարությունյանը։

 

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ասաց․ «Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ստեղծել և զարգացնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական ծրագրեր Հայաստանում և Ուկրաինայում, որոնք համարժեք կլինեն եվրոպական նմանատիպ առաջատար ծրագրերին, կարձագանքեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը։ Նաև կստեղծվեն լաբորատորիաներ Հայաստանում և Ուկրաինայում»։ Արմեն Սարգսյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Հիդրոկենսաբանություն և ակվակուլտուրա» ամբիոնը:

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասաց․ «Հայաստանում, կլիմայի փոփոխությամբ և ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, մեծացել է գոլորշիացման մակարդակը, նկատվում է ջրային ռեսուրսների սակավության խնդիր, ուստի ջրային կենսաբանական պաշարների արդյունավետ կառավարումը կարևորվում է։ Ձկնային պաշարների պահանջարկը բավարարելու հուսալի աղբյուր է ակվակուլտուրան, որի զարգացման համար կարևոր նշանակություն ունեն ձկների կառուցվածքային կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկությունների մասին խորը գիտելիքները, դրանց վրա հիմնված ապագա ձկնաբույծի կարողություններն ու հմտությունները։ Շրջակա միջավայրի նախարարությունը ողջունում է մագիստրոսական նոր կրթական ծրագրի ներդրման մտահղացումը, ինչը հիմք կհանդիսանա ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների կառավարիչների պատրաստման համար»։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց․ «Այսօր ձկնաբուծության ոլորտը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի արագ զարգացող  ճյուղերից է։ 2022 թվականին այս ոլորտում արտադրանքը հասել է 25 հազար տոննայի, 2021 թվականի հետ համեմատ աճը եղել է շուրջ 25 տոկոս։ Ամբողջ աշխարհում աճում է պահանջարկը պարենի նկատմամբ, միաժամանակ, գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ։ Դրանցից առանձնացնեմ գլոբալ տաքացումը, որը պարտադրում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործում, ինչը կապահովի գյուղատնտեսության ոլորտի հավասարաչափ զարգացում։ Մենք կարող ենք ունենալ ավելի շոշափելի արդյունքներ, եթե ոլորտն ապահովված լինի բարձրորակ մասնագետներով, ովքեր կառաջնորդվեն նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով»։

 

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, շնորհավորելով ծրագրի մասնակիցներին, ասաց․ «Մենք կունենանք նոր մասնագետներ, ովքեր կբերեն նոր մոտեցումներ՝ ինչպես գործել գյուղատնտեսության, ակվակուլտուրայի, ձկնային տնտեսությունների ոլորտներում»:

 

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն ասաց․ «Սա այն եզակի հնարավորությունն է, երբ գիտական կազմակերպությունները և ԲՈՒՀ-երը կարող են միավորել իրենց ջանքերը՝ խթանելով հետազոտահեն, գիտահեն կրթությունը։ Մենք և մեր գործընկերները կաշխատենք լավագույն կերպով այս ծրագիրն իրականություն դարձնելու համար։ Այս համագործակցությունը նաև նոր ծրագրերի, նոր գաղափարների լայն հարթակ է»։

 

Հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը կնքեցին համագործակցության հուշագիր։

 

«Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից։ Եվրոպական գործընկերներն են Դուբրովնիկի համալսարանը, Պորտոյի համալսարանը, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանը Նիտրայում։ Ուկրաինական գործընկերներն են Սումիի ազգային ագրարային համալսարանը, Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտը։

26.01.2023թ․

ՀՀ ԳԱԱ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին