f

Անկախ

«Չեք կարող ջնջել մեզ». Շերի ու պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հոդվածն Արցախի արգելափակման մասին


Աշխարհահռչակ երգչուհի Շերը և անվանի ամերիկահայ բժիշկ, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, բարերար Էրիկ Էսրաիլյանը հոդված են հրապարկել ամերիկյան «Newsweek» պարբերականում՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով մարդասիրական ճգնաժամի վրա, որը հասունացել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։

«Չեք կարող ջնջել մեզ» խորագիրը կրող հոդվածում հեղինակները նշել են, որ ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում 120 հազար մարդու կյանք սպառնալիքի տակ է, և աշխարհը պարտավոր է ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին ու փրկել կյանքեր։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ ադրբեջանական բարբարոս արգելափակումը զրկել է սննդի ու կյանքի համար կարևոր միջոցների մատակարարման հնարավորությունից։ Էթնիկ զտման այս քաղաքականությունը, ինչպես նաև մշակույթը ջնջելու նենգ փորձերը պարզապես բարբարոսական են»,- գրում են նրանք։

Շերն ու Էրիկ Էսրաիլյանը պատմել են կորոնավիրուսի համավարակի ամենաթեժ ընթացքում՝ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակման մասին, որին բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան՝ մարտի դաշտ բերելով օտարերկրացի վարձկանների։

«Ռազմագերիները բռնության են ենթարկվել կամ սպանվել են: Կրոնական վայրերը պղծվել և սիստեմատիկորեն ոչնչացվել են, իսկ Ադրբեջանի կլեպտոկրատ ղեկավարությունը խրախուսել և ողջունել է այդ բռնությունները: Հայերի նկատմամբ ինդոկտրինացումն ու ատելությունը տարածվում են պետության կողմից հովանավորվող լրատվականների և սոցիալական ցանցերի միջոցով, անգամ Ադրբեջանում պաշտոնապես սովորեցնում երեխաներին»,- նշում են հեղինակներն ու արձանագրում, որ միջազգային հանրության ամենաթողության պայմաններում Ադրբեջանը շարունակելու է նմանօրինակ գործողություններն ու արդեն խորանալու Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Նրանք ուշադրություն են հրավիրում Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումների վրա։ «Արցախն ու Հայաստանը՝ տարածաշրջանի բացառիկ ժողովրդավարությունները, չեն կարող զոհաբերվել հանուն որևէ մեկի քաղաքական նպատակահարմարության»,- նշում են Շերն ու Էսրաիլյանը։ Նրանք համոզված են, որ որպես աշխարհում հեղինակություն և ազդեցություն ունեցող անձինքն իրենք պետք է կիրառեն իրենց ներուժը և հնարավորությունները՝ ամենաբարձր մակարդակներով պատմելու այս պատմությունը։

«Երկար մտածեք՝ փաստերի վրա աչք փակելուց առաջ, նպատակ ունենալով աջակցել ֆինանսապես գրավիչ բռնապետներին՝ անտեսելով մյուսներին։ Մենք շարունակելու ենք կիսվել մեր պատմություններով՝ օգնելու մեր հայրենիքում գտնվող մեր եղբայրներին ու քույրերին և տրամադրելով աջակցություն՝ պաշտպանելու սրբավայրերը։ Իր հերթին, մենք խնդրում ենք Միացյալ Նահանգների մեր քաղաքական առաջնորդներին և աշխարհի բոլոր այն մարդկանց, ում համար կարևոր են արդարությունն ու արժանապատվությունը, բոյկոտելու և պատժամիջոցներ կիրառելու այս մարդասպան ռեժիմների դեմ, դադարեցնել գումարի չդադարող հոսքը դեպի նրանց և կիրառել ավելի հետևողական չափորոշիչներ այն ժամանակ, երբ խոսք է գնում մարդու իրավունքների մասին»,- եզրափակել են Շերն ու Էրիկ Էսրաիլյանը։

Շեր Էրիկ Էսրաիլյան Արցախի շրջափակում Ադրբեջան Հայաստան խմբագրի ընտրանի

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին