f

Անկախ

Անցկացվեց Ակադեմիայի կառավարման խորհրդի 2023 թվականի անդրանիկ նիստը


Հունվարի 24-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Ակադեմիայի կառավարման խորհրդի 2023 թվականի առաջին նիստը: Ներկա էին Խորհրդի նախագահ Արման Թովմասյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր), անդամներ Արա Մկրտչյանը (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ), Անդրանիկ Մնացականյանը (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր), Լիլիթ Սարգսյանը (Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր), Մուշեղ Բաբայանը (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ), Արշալույս Մինասյանը (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 3-րդ վարչության պետ), Գարեգին Բեգոյանը (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ), Արսեն Այվազյանը (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ), Ռոբերտ  Ադիլխանյանը (ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն վարչության պետ), Ռաֆայել  Վարդանյանը (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ), Անահիտ Մանասյանը (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ), Եղիազար Ավագյանը (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ), Վահե Ռաֆաելյանը (ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ), ինչպես նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

 

Ի թիվս այլ հարցերի՝ նիստի օրակարգում ընդգրկված էր Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը:

Փակ գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց Արսեն Այվազյանը: Խորհրդի անդամները շնորհավորեցին նորընտիր նախագահին՝ մաղթելով նրան բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Վերջին մեկ տարում խորհուրդը նախագահում էր Արման Թովմասյանը: Խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին Ա. Թովմասյանին կատարած աշխատանքի համար՝ համոզմունքով, որ հետագա աշխատանքներն արդեն խորհրդի անդամի կարգավիճակով ևս չեն զիջի իրենց ակտիվությամբ:

 

Նիստի ընթացքում խորհուրդը քննարկեց և ի գիտություն ընդունեց Ակադեմիայի 2022 թ. գործունեության մասին հաշվետվությունը, ինչպես նաև 2021 թ. ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության անկախ վերստուգման (աուդիտի) արդյունքները: Խորհուրդը քննարկեց և հաստատեց նաև Ակադեմիայի 2023 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

 

Արդարադատության ակադեմիայի

Համագործակցության և հանրային կապերի բաժին

 

Արդարադատության ակադեմիա Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին