f

Անկախ

Խոսում են արցախցի ուսանողները․․․


«Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածների շարք

VI. Արցախի բոլոր խանութները պետք է ունենան անկանխիկ առևտուր անելու հնարավորություն

2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ: Շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունը մեծ վնասներ է կրում. այդ թվում՝ տնտեսական:

Ըստ ԱՀ տեղեկատվական շտաբի տվյալների՝ շուրջ 1000 տնտեսվարող սուբյեկտ շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը: Մեծ թովով փոքր և միջին խանութներ, կրպակներ դադարեցրել են իրենց գործունեությունը։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնական տվյալներով առնվազն 4100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը: Ավելի քան 14,000 տ կենսական նշանակության ապրանքներ կմատակարվեին ԱՀ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում ԿԽՄԿ և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա չնչին մասը:

2023 թվականի հունվարի 17-ից Արցախում սկսվեց լույսի պլանային անջատումները. ամեն օր 2 ժամ առավոտյան և 2 ժամ երեկոյան անջատում են էլեկտրականությունը՝ հնարավորինս խնայելու նպատակով: Արդեն էլեկտրաէներգիայի անջատումները 6 ժամ տևողության են։ Անշուշտ, այս ամենն ազդում է տնտեսության և բնակչության բնականոն կենսագործունեության վրա։

Ինչպես նաև հունվարի 17-ից սկսած պարբերաբար դադարեցվում է գազամատակարարումը դեպի Արցախ: Այս ձմռան ամիսներին գազամատակարարման դադարեցումը ավելացնում է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը Արցախի տարածքում ներքին վթարների պատճառ է դառնում։

Արցախում նաև կա կանխիկի դրամի խնդիր. բանկոմատների մեծ մասը չեն աշխատում, իսկ աշխատողների դիմաց մեծ հերթեր են լինում: Որպեսզի նման խնդիր չլիներ, պետք է բոլոր խանութներն ունենան անկանխիկ վճարումով առևտուր անելու հնարավորություն: Նաև ցանկալի կլինի օրվա հասույթի մի մասը տեղափոխեն իրենց բանկային հաշիվներ՝ դրամաշրջանառությունը ապահովելու համար: Ողջունելի է, որ Արցախի տարածքում գործող բանկերն իրենց պատրաստակամությունն են հայտնել սպասարկելու մյուս բանկերի քարտապաներին։

Արցախի Հանրապետությունը, ունենալով բոլոր բարենպաստ պայմանները գյուղատնտեսության զարգացման համար, այնուամենայնիվ կախվածության մեջ է ՀՀ-ից ներկրվող գյուղատնտեսական ապրանքներից: Եթե ժամանակին պետական մարմինները հետամուտ լինեին տվյալ խնդրի լուծմանը, ապա ներկայումս Արցախի բնակչությունը չէր ունենա ապրանքների պակաս: Պետական նպատակային ծրագրերը, տնտեսվարողներին ֆինանսական միջոցներ փոխանցելով, պետք է անընդհատ մոնիթորինգներ իրականացնեն, որպեսզի գումարը օգտագործվի ըստ նպատակի: Եթե վերջիններիս կողմից բացակայում է ստուգումները, իսկ ստացված գումարը անհատույց է, ապա ստացողների մեծ մասը գումարը կուղղի անձնական սպառմանը: Հետևաբար պետք է միշտ հետևողական լինել նման ծրագրերի իրագործման մեջ:

Այսպիսով, Արցախի Հանրապետության տնտեսությունը վերոնշված խնդիրներով պայմանավորված՝ մեծ վնասներ է կրում: Պետության կողմից հնարավորինս արվում են քայլեր՝ դրությունը կայունացնելու համար. օրինակ՝ հունվարի 20-ից կիրառվում է կտրոնային համակարգը՝ որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների համար:

Հեղինակ՝ Մինասյան Մարիա,

Արցախի պետական համալսարանի մագիստրատուրա 2-րդ կուրս

Սուրեն Պարսյան ՖԲ Գրառում Արցախի շրջափակում Արցախի պետական համալսարան Հայաստան Մինասյան Մարիա

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին