f

Անկախ

Քաղաքացիներն ահազանգում են իրենց գույքային իրավունքների խախտումների մասին. պատգամավորը գրություն է ուղարկել Քերոբյանին


Քաղաքացիներն ահազանգում են իրենց գույքային իրավունքների խախտումների մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի բնակիչներից մեկը մասնավորապես նշել է, որ հանրության գերակա շահ ճանաչված տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի (Արագածոտնի մարզ, Ապարան համայնք, Եղիպատրուշ գյուղ, 0,3799 հա) համար առաջարկվող փոխհատուցման գումարն օբյեկտիվորեն չի համապատասխանում իր անշարժ գույքի շուկայական արժեքին:

️Մինչդեռ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ: Մասնավորապես «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ oտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:

Տվյալ դեպքում փորձագիտական կազմակերպությունը տվել է գնահատման եզրակացություն և որոշել, որ հողամասի փոխհատուցումը կազմել է 544 525 ՀՀ դրամ, որը հաշվարկվել է 1 քմ հողամասի համար 133 ՀՀ դրամ արժեքով: Որոշումն առաջացրել է քաղաքացու դժգոհությունը:

Այս կապակցությամբ գրություն եմ ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարին, ով վստահեցրել է, որ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների օտարման գործընթացն իրականացվում է ՀՀ օրենսդրության դրույթներին համապատասխան։

Հարկ է նկատել, որ վերոնշյալի համատեքստում առնվազն մտորրումների տեղիք է տալիս ՀՀ Էկոնոմիկայի նախարարի վերոնշյալ ձևակերպումը, այն պարագայում, որ առկա են դատական գործեր, որով վիճարկվում են վերոնշյալ հանգամանքները: Ըստ այդմ՝ օտարման գործընթացն իրականացվում է ՀՀ օրենսդրության դրույթներին համապատասխան, թե ոչ, կորոշի դատարանը։

Ինչևէ, Եղիպատրուշ գյուղի բնակիչը և իր պնդմամբ, այլ համագյուղացիներ ևս, մնում են դժգոհ որոշումից, քանի որ այդպիսով իրենց խնդիրը լուծում չի ստանում:

Նշեմ, որ առկա է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի վերաբերյալ համանման պրակտիկա, երբ դժգոհ քաղաքացիները, ովքեր ընդդեմ Հայաստանի բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ըստ էության վերջինիս կողմից բողոքներից շատերը ընդունելի են համարվել և դատարանի կողմից առնվազն փաստվել է բողոքաբերների սեփականության իրավունքի խախտման հանգամանքը:

Պետական պաշտոնյաները պարտավոր են հարգել մարդու սեփականության իրավունքը և գործել դրա շրջանակներում:

Հայաստան Թագուհի Թովմասյան ՖԲ Գրառում

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին