f

Անկախ

Էստոնիան եւ Լատվիան որոշել են Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը նվազեցնել


Էստոնիան եւ Լատվիան որոշել են Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը նվազեցնել։ Տալլինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպանը պարտավոր է մինչեւ փետրվարի 7-ը լքել երկիրը։ Ավելի վաղ նման վերջնաժամկետ էր սահմանել Մոսկվան Էստոնիայի դեսպանի համար։ Լատվիան նվազեցնում է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը՝ «ի նշան համերաշխության Էստոնիայի հետ»։

Էստոնիան Տալլինում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաեւից պահանջել է լքել երկիրը մինչեւ փետրվարի 7-ը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Էստոնիայի ԱԳ ղեկավար Ուրմաս Ռեյնսալուն։

Ռեյնսալուն նշել է, որ Էստոնիան ի գիտություն է ընդունում Էստոնիայում իր դիվանագիտական ներկայացուցչությունը ժամանակավոր պաշտոնատար անձի աստիճանի նվազեցնելու մասին Ռուսաստանի որոշումը՝ հիշեցնելով, որ Տալլինը չի հրաժարվում Մոսկվայի հետ հարաբերություններում հավասարության սկզբունքից։

«Սա նշանակում է, որ Տալլինում Ռուսաստանի դեսպանը կմեկնի Էստոնիայի դեսպանի հետ միաժամանակ»,- ասել է Էստոնիայի նախարարը։

Լատվիան նույնպես կնվազեցնի Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը, Twitter-ում հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսը։ Նա գրել է, որ նման որոշում է կայացվել Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող գործողությունների պատճառով եւ «ի նշան համերաշխության Էստոնիայի հետ»։ Որոշումը կգործի փետրվարի 24-ից։

Աշխարհում Լատվիա Էստոնիա դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին