f

Անկախ

Աննա Հակոբյանի մի ժամացույցն առնվազն 27 հազար դոլար արժե․ Oragir.news


Oragir.news-ը գրում է․ Ազգային անվտանգության ծառայությունն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը վարչապետի ննջասենյակի պահարանից հափշտակել է վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդեր, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը: Առհասարակ, Աննա Հակոբյանի լուսանկարներից երևում է, որ զարդերից Աննա Հակոբյանը գերադասում է օղերն ու ժամացույցները։

Տարբեր ժամանակներում Հակոբյանի լուսանկարներում հայտնված ժամացույցներից թերևս ամենաուշագրավՆ այն ժամացույցն էր, որ տեսանելի էր 2022 թ-ի դեկտեմբերի 17-ին Աննա Հակոբյանի Ջերմուկ այցի մասին պատմող լուսանկարներում։ Այցի ընթացքում Հակոբյանը հյուրընկալվել է երկկողմանի ծնողազուրկ երեխաների՝ Վարդուհու և Անիի տանը և նրանց հետ զարդարել է տոնածառը։ Այցից հրապարակված լուսանկարներում երևում է, որ Աննա Հակոբյանը կրում էր ժամացույց, որն արտաքինից չափազանց նման է Roger Dubuis ապրանքանիշի ադամանդակուռ, վարդագույն ոսկուց, կոկորդիլոսի կաշվով 27 000 դոլար արժողությամբ ժամացույցին։ Այցի տեսանյութը դիտելու դեպքում կարելի է տեսնել, թե քանի անգամ է Աննա Հակոբյանը ձեռքով ուղղում ժամացույցը և կարծես ուշադրություն հրավիրում դրա վրա։ Հատկանշական է, որ այս ժամացույցի մասին ևս ոչ մի տեղեկություն չկա Աննա Հակոբյանի հայտարարագրում։

Թերևս տեղին կլինի հիշել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը, որ նա ուղղել էր երբեմնի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, թե ինչ է նա զգում, երբ կանգնած է Ազգային ժողովում մի կոստյումով, որը մանկավարժի չորս տարվա աշխատավարձն արժե, և հարցնել, որտեղից Աննա Հակոբյանին ժամացույց, որն առնվազն 27 հազար դոլար արժե (վաճառվում են տարբեր մոդիֆիկացիաներ՝ 25-ից 100 հազար շվեյցարական ֆրանկ արժողությամբ)։ Ուշագրավ է նաև, որ 2020 թվականի հունիսի 12-ին Աննա Հակոբյանը ֆեյբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե պատահական մի տաքսիի մեջ մի կին հեռախոսով խոսել է, ներկայացել է որպես վարչապետի աշխատակազմում աշխատող Նառա և հարցրել է, թե Աննա Հակոբյանի 35 հազար դոլարանոց ժամացույցն արդյոք տեղ է հասել։ Երկուսուկես տարի առաջվա գրառման տակ մարդիկ վրդովմունք են արտահայտում, թե ինչպիսի սրիկաներ կան, որ նման ձևով վարկաբեկում են տիկին Աննա Հակոբյանին, բայց ինչպես մի անգամ ասաց մեր բոլորի ընդհանուր ծանոթը, Նառան ճիշտ էր, Աննա Հակոբյանի մի ժամացույցն առնվազն 27 հազար դոլար արժե։

Нет описания.

Հայաստան Աննա Հակոբյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին