f

Անկախ

«Փաստ». Ինչո՞ւ է առանցքային վկան խուսափում ներկայանալ դատարան


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և դասախոս Էմմա Սարգսյանի գործով դատական հերթական նիստին ևս չէր մասնակցում գործով անցնող առանցքային վկան՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը: Ի դեպ, հենց վերջինիս հարցաքննությունն էր նախատեսվում: Հավելենք, որ արդեն չորրորդ անգամ է, որ նա հրաժարվում է ներկայանալ դատարան: Այս անգամ նա պատճառաբանել էր, թե ինչ-որ կարևոր խորհրդակցության պետք է մասնակցի:

Սա առնվազն տարակուսանքի տեղիք է տվել դատաքննության մասնակիցներին, քանի որ հազիվ թե ուսխորհրդի նախագահն այնպիսի մի խորհրդակցության մասնակցեր, որը թույլ կտար չներկայանալ դատարան: Մեր ունեցած տեղեկություններով, իրականում Ալիյանը խուսափում է դատաքննությունից, քանի որ բավականին լուրջ անհանգստություններ ունի, որ իր կարգավիճակը կարող է փոխվել: Իրավապահ համակարգում «Փաստ» թերթի աղբյուրը հայտնում է, որ այդ անհանգստությունները, մեղմ ասած, այնքան էլ անհիմն չեն: Բանն այն է, որ հենց նա է համապատասխան թվով ուսանողներ ապահովելու համար նյութական շահագրգռության հարց բարձրացրել:

Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ Թոռնիկ Ալիյանը ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ զրույցում հենց ինքն է գումարային թեմաներ «բացում», չնայած, ինչպես վկաներից մեկն էր նշել, նա գնացել էր «հստակ մտադրությամբ՝ մերժելու որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության առաջարկ»: Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, Ալիյանը նաև փաստաբան է վարձել հետագա գործընթացներին պատրաստ լինելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թոռնիկ Ալիյան Ավետիք Չալաբյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին