f

Անկախ

Խոսում են արցախցի ուսանողները․․․


«Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածների շարք

IV. Արցախում գյուղատնտեսության աջակցության ծրագրերը լրացուցիչ մոնիթորինգի կարիք ունեն

Բլոկադան տնտեսական կաթվածահար իրավիճակներից է, երբ խաթարվում են տնտեսական բոլոր օրինաչափությունները, երբ կա պահանջարկ, սակայն չկա համապատասխան առաջարկ, երբ շուկայական զարգացած տնտեսությունում անհրաժեշտ է լինում օգտագործել բարտերային հարաբերություններ:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ: Այսօր Արցախի շուրջ առկա է հավաքական ակտը՝ բլոկադան, որը պատերազմի մեթոդ է, կամ պատերազմի նախապատրաստման ակտ, ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում ոչ թե սպառնալիք, այլ վտանգ է ներկայացնում:

Արցախի կառավարության կողմից հսկայական ջանքեր են գործադրվում, որպեսզի խուսափենք հումանիտար աղետից, ցավոք, սակայն իրավիճակը բարդանում է օրեցօր․բոլոր տեսակի ապրանքների պակաս կա, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների: Այս պահին ԱՀ գյուղնախարարությունը և գյուղաջակցության հիմնադրամը համակարգված աշխատում են ուժերի գերլարումով, որպեսզի Հանրապետությունում պահուստային ֆոնդից տնտեսվարողներին տրամադրվող պարենամթերքը ժամանակին հավասարապես բաշխվի, հունվարի 20-ից գործում է տալոնային համակարգը: Դիզվառելիքի բացակայության պատճառով դադարեցված են գյուղատնտեսական բոլոր աշխատանքները:

Եթե իրատեսական դիտարկենք հանրապետությունում առաջացած այսօրվա տնտեսական իրավիճակը, կարելի է հստակ նշել, որ գյուղատնտեսական արտադրանքների շուկայի առաջարկը ¾-ով կրճատվել է՝ ¼-ի մեջ մասնակի շարունակվում է ինչ-ինչ չափով պահպանվել կաթնամթերքի չափաբաժինը: Ուսումնասիրելով ԱՀ տնտեսությունը ժամանակագրական հաջորդականությամբ, կարող եմ նշել արցախյան առաջին պատերազմը, դրան նախորդած շրջափակումը, ապա և ապրիլյան քառորյան ու 2022-ի 44-օրյա պատերազմները իրենց դաժան հետքն են թողել ԱՀ տնտեսության վրա: Եվ չնայած վերջին 10 տարվա ընթացքում կարծես թե տնտեսական աճի ցուցանիշները բարձր էին, և նույնիսկ երկնիշ թվով ցուցանիշներ են գրանցվել, այնուամենայնիվ, զարգացող տնտեսությամբ երկիր լինելուց շատ հեռու է եղել Արցախը:

Առաջացած խնդիրների լուծման ուղիներից առավել նախընտրելի է դիտարկել զբաղվածության հիմնահարցը: Այսօր քան երբևէ ունենք աշխատաշուկայի օպտիմալ կառավարման խնդիրը: Ներկայումս Արցախում մոտ 4100 աշխատող կորցրել են իրենց ընթացիկ աշխատատեղերը(օրինակ՝ պարենային խանութների աշխատակիցներ, միջպետական երթևեկություն իրականացնող վարորդներ և այլն), հետևաբար անհրաժեշտ է օգտագործել կարճաժամկետ վերապրոֆիլավորման սոցիալական ծրագրեր։ Հաշվի առնելով, որ այս պահին էլ բավականին զարգացած է հեռավար աշխատուժի շուկան, օրինակ՝ նպատակահարմար է պետական մակարդակով ստեղծել հարթակ՝ միավորելով օտար լեզուների տիրապետող մասնագետների՝ օնլայն պարապմունքներ, դասընթացներ, թարգմանչական գործ, սոցիալական ցանցերում գովազդային ծառայություններ իրականացնելու համար:

Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմից հետո ԱՀ գյուղի և գյուղաջակցության հիմնադրամի կողմից իրականացվել են ենթարկվել մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքներն են սուբսիդավորվել, տնկիներ ու մի շարք բուսաբուծական ապրանքներ են տրամադրվել և այլն։:

Բուսաբուծության ոլորտում այդ ծրագրերի շարքին է դասվում ջերմոցային տնտեսությունների զարգացումը, որը երկակի էֆեկտիվություն ունի, այն լուծում է զբաղվածության և պարենային ինքնաբավության խնդիրները: Հողատարածքների, արոտավայրերի, վարելահողերի բարելավման ծրագիր ևս ֆինանսավորվում է: Եթե նախկինում շեշտը դրվում էր ավելի խոշոր հողատարածքների վրա, ապա հիմա օգտագործվում են նաև փոքր մակերեսով հողատարածքները:

Ապաշրջափակումից հետո և հենց հիմա էլ առաջին քայլը պետք է լինի վերոհիշյալ ծրագրերի շահառուների կողմից օգտագործված միջոցների մոնիթորինգը, քանի որ այսօրվա գյուղատնտեսական ապրանքների շուկայի առաջարկը բավականին ցածր է: Խնդիրների բացահայտում պետք է կատարվի, թե ինչու նախատեսված արդյունքներին չենք հասել: Միաժամանակ գյուղաջակցության համապատասխան դասընթացներ պետք է իրականացվեն տնտեսվարողների շրջանակում՝ նպաստելով արտադրողականության բարձրացմանը:

Հեղինակ՝ Բաղդասարյան Ռաֆայելա,

Արցախի պետական համալսարանի մագիստրատուրա 2-րդ կուրս

Սուրեն Պարսյան ՖԲ Գրառում Արցախի շրջափակում Արցախի պետական համալսարան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին