«Ալ Նասրի» նորեկ, 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նորամուտը նշեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
14-րդ տուրում «Ալ Նասրը» նվազագույն հաշվով հաղթեց «Ալ Իթիֆակին»։ Միակ գոլը 31-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան։
Ռոնալդուն «Ալ Նասրի» ավագն էր, անցկացրեց ամբողջ հանդիպումը, արդյունավետ գործողություններով աչքի չընկավ։
«Ալ Նասրը» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։