f

Անկախ

Բանակի կազմալուծում՝ նոր զոհերո՞վ


Հունվարի 19-ին՝ ժամը  01.30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի մոտ տեղակայված զորամասերից մեկում, որի հետևանքով տասնհինգ զինծառայող զոհվել է, իսկ երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այսպիսի հաղորդագրություն տարածել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը շտապեցին մեղավոր նշանակել զինվորներին ու սպային, հայտարարելով, թե վերջիններս բենզին են օգտագործել վառարանը վառելու համար, իսկ սպան էլ վերջում հինգ լիտրանոց տարան նետել է վառարանի մեջ, ինչն էլ պայթյունի պատճառ է հանդիսացել:

Հետաքրքիր է, որ դասակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դեպքի վերաբերյալ ունի իր վարկածը, որի մասին չի բարձրաձայնի՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Փաշինյանի ու Պապիկյանի ասածները:

Ավելի ուշ, համացանցում սկսվեց տարածվել մի տեսանյութ հրդեհից, որում հստակ լսվում էին այրվող զինվորների ճիչերը: Տեսանյութին կանդրադառնանք մի փոքր ուշ՝ որոշ նկատառումներով, իսկ հիմա խոսենք կոնկրետ հրդեհի մասին:

Վաշտը սակրավորների վաշտն էր, ինչպես մեզ հետ զրույցում նշեց նախկին հատուկջոկատային, հետախույզը, սակրավորները բանակում անվտանգային կանոնները լավագույնս իմացող զինվորականները պետք է լինեն, բացի այդ, նրանք աշխատում են պայթուցիկ նյութերի հետ և առնվազն «ծալպակաս» պետք է լինել՝ վառարանի մեջ բենզին լցնելու համար:

Մեզ տեղեկություններ հայտնի դարձան, որոնք, սակայն, չեն համընկնում Փաշինյանի ու Պապիկյանի՝ վարկածների հետ: Մասնավորապես, մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն, տնակի դուռը դրսից փակված է եղել, այդ իսկ պատճառով գոռացող զինվորները, որոնց ձայնը լսվում է հայտնի տեսագրության մեջ, չեն կարողացել դուրս գալ փրկվել:

Մեզ հայտնի դարձած տեղեկություններով, զինվորներին հավանական է, որ նախ քնեցրել են կամ թմրեցրել սնունդի մեջ լցված նյութերով կամ օգտագործվել է չոր բարութ՝ տնակը պայթեցնելու համար: Բարութը պայթում է ՝ հզոր ու ցրիվ տվող պայթյուն ստեղծելով երկու-երեք վայրկյանի ընթացքում ու միանգամից մարում:

Դրանով բացատրում են այն հանգամանքը, որ հրդեհի հետևանքով պատերի վրա սևացման կամ մոխրացման հետքեր չկան: բենզինով այրման պարագայում տեղանքում պետք է լիներ այրված մարմինների հոտը, որը բավականին ծանր է ու երկար ժամանակ չի անցնում, այնինչ դեպքի վայրում գտնվող լրագրող գործընկերներից հետաքրքրվեցինք, ովքեր փաստեցին՝ ոչ մի ծանր հոտ չի եղել, չի եղել նաև տանիք, ինչը հրդեհի պարագայում անհնար է, տանիքը պետք է վառվեր, իսկ հետո փլուզվեր: Բացի այդ, ինչպես տեսնում ենք լուսանկարներում ու ինչպես փաստում են մեր գործընկեր լրագրողները՝ շինության տանիքն ընդհանրապես բացակայում էր: Հրդեհի պարագայում տանիքը պետք է այրվեր ու հետո փլուզվեր, այնինչ տանիքը չկա:

Երկու տասնյակ հատուկջոկատային զինվորականները մեզ հետ զրույցում պարզաբանեցին, որ իրենց կարծիքով, ամենայն հավանականությամբ, սա շատ լավ կազմակերպված դիվերսիա է եղել:

Նախ որովհետև ոչ բոլոր իրերն են այրվել, շատ իրեր անվնաս են մնացել և նրանց վրա նույնիսկ չկան սևացած հետքեր, բացի այդ պատերը փլուզված են, ինչը խոսում է այն մասին, որ հզոր ճնշման տակ դրանք ուղղակի պայթել են՝ հրդեհի պարագայում դա ևս չպետք է լիներ, բացի այդ, պատերի վրա մոխրացման ու սև հետքեր պետք է լինեին: Փորձառու զինվորականները, անդրադառնալով դաժան տեսանյութին, որտեղ լսվում են ողջակիզվող զինվորների սարսափելի ճիչերը, նշում են, որ ամենայն հավանականությամբ, դա այն զինվորներն են, ում վրա բավականաչափ ազդեցություն չի ունեցել քնեցնող կամ թմրեցնող նյութը, կամ էլ մեկ այլ տարբերակ են առաջ քաշում՝ ոմանք քնած են եղել հատակին՝ քնապարկերի մեջ: Իսկ պայթյունի հարվածը միանգամից վերև է բարձրանում, այսինքն մահճակալներին պառկած զինվորները միանգամից կրակի այդ ալիքից հալվել են: Չմոռանանք, որ այրված ողջակիզված որոշ զինվորների մարմինները ստիպված են եղել ԴՆԹ-ով անհատականացնել: Եվ հավանական է, որ քնապարկերում քնած զինվորները սկսել են այրվել, ինչի հետևանքով էլ տեսանյութում լսվում են նրանց ձայները:

Փորձառու զինվորականները, ովքեր ականատես են եղել այրված ու մոխրացած մարմինների երեք պատերազմների ժամանակ էլ, նշում են, որ բենզինով այրված մարմինն այլ է լինում, այս պարագայում զինվորների մարմիններն ածխացած էին՝ ամենայն հավանականությամբ վակումային պայթուցիկ է օգտագործվել կամ չոր բարութ: Մյուս հավանական տարբերակն այն է, որ զինվորներին կարող է քնեցրած լինեն, իսկ հետո պատուհանից ներս գազ բաց թողնեն, բայց այդ պարագայում զինվորների մարմինները հալվելու հանգամանքն է բաց մնում:

Ինչ վերաբերվում է հրդեհին, ապա պայթեցնելուց հետո թշնամու դիվերսանտները պարզապես կարող ին հրդեհել տնակը՝հետքերը մաքրելու համար: Թշնամական դիրքերը այդ տնակից ընդամենը մոտավոր երեք կմ են հեռու, այնպես որ թշնամու համար բացարձակ խնդիր չէր այնտեղ հասնելը:

Վերջիններս խնդրեցին ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ տեսանյութը նկարողը ուղիղ ու անշարժ տեսախցիկը պահել է հրդեհի ուղղությամբ, այսինքն տեղի ունեցողը հստակ տեսանկարահանելու խնդիր է դրված եղել: Այնինչ, տեսանյութում երևում է, որ նկարողը ոչ զարմանքի, ոչ անհանգստության, ոչ վախի, ոչ էլ օգնության հասնելու փորձեր է ձեռնարկում, կողքից որևէ մեկնաբանություն չի անում, չի փորձում կադրը հարմարեցնել՝ ճիշտ ռակուրսով նկարահանելու համար և այլն: Ընդ որում, պարտադիր չի, որ զինվորներին նախապես ազդով նյութով լցված սնունդը թշնամի զինվորական փոխանցած լինի, ով օրինակ վարժ տիրապետում է հայերենին՝ դա կարող էր անել հայերից մեկը, և այն հանգամանքը, որ գյուղի երեխաներից մեկն է նկարել տեսանյութը, դեռևս չի բացառում դիվերսիայի հավանականությունը:

Բացի այդ, Անկախին տեղեկացրին, որ դուռը դրսից փակված է եղել, որպեսզի զինվորները չկարողանան դուրս գալ տնակից: Դիվերսիայի օգտին է խոսում նաև վաշտի հրամանատարի հայտարարությունը այս սարսափելի հրդեհի մասին առավոտյան՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, երբ վերջինս հայտարարեց, որ ինքը տեղի ունեցածի վերաբերյալ իր վարկածն ունի, որի մասին չի բարձրաձայնի, ինչը նշանակում է, որ նա համամիտ չէ, որ սակրավորները, որոշել են խաղալ սեփական կյանքերի հետ ու բենզին լցնել վառարանի մեջ:

Իսկ միգուցե թուրքերի հետ խաղաղություն  սկսած այս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ում անչափ շատ են հուզում  Ադրբեջանի նախագահի ու այսպես կոչված ադրբեջանական ժողովրդի շահերն ու հետաքրքրությունները, որ իր «խաղաղության օրակարգի» համար լռության է մատնում դիվերսիայի իրողությունը:

Իսկ միգուցե սա ուղիղ ճանապարհ է Ալիևի հերթական պահանջը կատարելու՞, այն է, կազմալուծել բանակը: Չէ՞ որ մեկ բան է, երբ թշնամին դիվերսիա է իրագործում ու սպանում հայ զինվորին, մեկ այլ բան, երբ ծնողին անընդհատ ապացուցում են, որ հայկական բանակում սպան անգրագետ է, հրամանատարն անգրագետ է, իսկ բանակում զինվորը զոհվելու է, ոչ թե թշնամու ձեռքից, այլ սեփական հրամ. կազմի անփությության հետևանքով: Միգուցե նմանատիպ դիվերսիաները ձեռնտու են, թե Փաշինյանին և թե Ալիևի՞ն՝ ներքին գործերի նախարարության ստեղծումը վկա:

Ալիևը հայտարարում է, Հայաստանը բանակ չպետք է ունենա, Փաշինյանը խոսում է պրոֆեսիոնալ բանակի մասին, ինչը Հայաստանի նման երկրների համար նոնսենս է ու այն դեպքում, երբ պայմանագրային զինծառայողներին ամիսներով չեն վճարում ողորմելի 170 հազար դրամ աշխատավարձերը, իսկ զինվորների ողջակիզումից անմիջապես հետ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել էր լրագրող Նարինե Կիրակոսյանը, Նիկոլ Փաշինյանը Իջևանում քպ-ականների հետ շքեղ կերուխում էր կազմակերպել՝ նշելու ոստիկանապետ Վահե Ղազարյանի՝ ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակելու իր որոշումը:

Վերադառնալով Գեղարքունիքի մարզում այսպես կոչված զինվորական կացարանում զինվորների ողջակիզումը տեղի ունեցավ նաև ձմեռային զորակոչի ժամանակ՝ միգուցե ծնողների վախն ու զայրույթը բարձրացնելու համար, որպեսզի ծնողները հավաքվեն ու հայտարարեն, որ թույլ չեն տալիս իրենց զավակներին ծառայության տանել ու պահանջում են հետաձգել զորահավաքն ընդհանրապես: Ինչին անխոս «ժողովրդավարության բաստիոն» դարձած իշխանությունները կարձագանքեն՝ ժողովրդի  պահանջը օրենք է և Ալիևի պահանջը՝ Հայաստանի ապառազմականացում, վերջնականապես տեղի կունենա:

Եվ բարի լույս, Էրիվան Ազերբայջանլար...

հրդեհ ՀՀ ՊՆ զոհեր դիվերսիա հայոց բանակ խմբագրի ընտրանի Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին