Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը հայտնել էր, որ իր որդուն ծեծի են ենթարկել Թումոյի այգում։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հապարակումների վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․
«Հունվարի 19-ին նախաձեռնվել է քրեական վարույթ 195-ի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով »։
Նշված հոդվածը սահմանում է՝ Ֆիզիկական ներգործությունը մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Աստղիկ Ավետիսյանը հայտնել էր, որ մի քանի օր առաջ Թումոյի այգում զբոսնելու դուրս եկած որդուս գտանք արնաշաղախ․ «Դուրս էր եկել զբոսնելու, նստել է այգում և ականջակալերով երաժշտություն է լսել, մեջքի կողմից մոտենում են երկու երիտասարդ, հարցնում են՝ սիգարետ ունե՞ս, ասում է` չէ, չեմ ծխում։ Այդ պահին անսպասելի հարվածում են դեմքին, ձորի պռնկին նստած ակնոցը թռնում է, ինքը գլորվում ներքև, մեկը փախնում է մյուսը հետապնդում, հեռախոսն է ցանկանում վերցնել, բայց չի կարողանում։ Դիմադրություն տեսելով` երկրորդն էլ է փախնում։ Տղաս մոտենում է պարեկներին, ներկայացնում եղածը, հետ են վերադառնում դեպքի վայր, ակնոցը գտնում են, բայց մարդկային հետք`ոչ։ Ամենազավեշտալին, որ այդքան պարեկների առկայությունը մի տեղում, դանդաղաշարժությունը, անարդյունավետ աշխատանքը մի կողմ, իմ պարտադրման արդյունքում են միայն հրավիրում շտապ օգնություն»։