Ազգային ժողովը մի քանի ժամ առաջ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո շարունակում է նիստը: Հիշեցնենք, որ առավոտյան Էդմոն Մարուքյանի ելույթին կոշտ արձագանքեց Սասուն Միքայելյանը, որից հետո պատգամավորներն անցան ծեծկռտուքի: Նիստին ներկա են նաև վարչապետն ու կառավարության անդամները: Խորհրդարանը շարունակում է քննարկել 2019 թվականի Կառավարության կատարողականը: