f

Անկախ

Միջուկային զենքի հետ Հարավային Կորեայի սիրախաղը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա


Գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն ասաց, որ իր երկիրը կարող է միջուկային զենք ձեռք բերելու անհրաժեշտություն զգալ, նրա գրասենյակը պարզաբանել է, որ իրականում նա չի պլանավորում նմամ քայլի գնալ անել, գրում է Bloomberg-ը։

ԱՄՆ-ը նաեւ պատասխանել է այս նկատառման վերաբերյալ հարցերին, ընդ որում Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին արձագանքել է Հարավային Կորեայի բացատրությանը, ասելով, որ երկու երկրներն էլ առաջ են շարժվում «զսպման ընդլայնված կարողությունների բարելավմամբ»:

Բայց թեեւ երկու կառավարություններն էլ չեն ցանկանում խոսել այդ մասին, Յունի մեկնաբանությունը, որն արվել է հունվարի 11-ին Հարավային Կորեայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական ճեպազրույցում, բացահայտում է երկարամյա դաշնակիցների միջեւ առկա լարվածությունը: Անցյալ տարի Կիմ Չեն Ընը ռեկորդային թվով բալիստիկ հրթիռներ է փորձարկել եւ վերջերս խոստացել է միջուկային զենքի «էքսպոնենցիալ աճ»:

«Չնայած Յունը կարող է իմանալ, որ միջուկային զենքի հետապնդումը կարող է հանգեցնել ճգնաժամի եւ պատժամիջոցների, որոնք կվտանգեն երկրի քաղաքացիական միջուկային ծրագիրը, բանավեճի արագացումը թույլ է տալիս նրան «ճնշել ԱՄՆ-ին՝ Սեուլին ավելի հստակ անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար», - ասում է վերլուծաբան Սո Կիմը, ով ներկայումս ղեկավարում է ամերիկյան LMI խորհրդատվական ընկերության քաղաքականությունը:

Ի տարբերություն Ճապոնիայի՝ ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակցի, որը պաշտպանության համար ապավինում է ԱՄՆ միջուկային հովանոցին, Հարավային Կորեայի հասարակությունն ավելի բաց է միջուկային զենքի համար: Հարցվածների ռեկորդային բարձր՝ 55,5%-ն աջակցել է հայրենական միջուկային ծրագրին, ինչը մոտ 10 տոկոսային կետով ավելի է, քան 2021 թվականին։

Յունը պետք է դիմի հանրային աջակցությանը, սակայն նա գիտի, թե ինչ ռիսկեր կարող է ունենալ միջուկային զենքի ստեղծումը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համար, նշել է Հարավային Կորեայի կառավարության մտածելակերպին ծանոթ մի անձ: Նա նշել է, որ Հարավային Կորեան խուսափում է ԱՄՆ-ի հետ պաշտոնական խորհրդակցություններում այս գաղափարի քննարկումից՝ վախենալով հարաբերություններում նոր լարվածությունից։

Հարավային Կորեան կարող է նաեւ արագ միջուկային զենք ստեղծել, եթե ցանկանում է, ինչպես անցյալ շաբաթ նշել է Յունը՝ հաշվի առնելով, որ նա արդեն ունի հրթիռներ, միջուկային նյութեր եւ ինժեներական գիտելիքներ: Սակայն Միջուկային զենքի չտարածման պայմանագրից պաշտոնապես դուրս գալու գինը ծանր կլինի:

«Եթե Հարավային Կորեան դա աներ ամբողջությամբ՝ կիրառելով իր գիտական ​​եւ արդյունաբերական հզորության զգալի կշիռը, ապա նա կարող էր միջուկային զենք արտադրել մոտ երկու տարում», - ասում է Մարկ Ֆիցպատրիկը, ով գիրք է գրել միջուկային ակումբի հնարավոր անդամների մասին, որը կոչվում է. «Ասիայի գաղտնի միջուկային ուժեր»:

«ԱՄՆ-ի անդրդվելի դիմադրությունը լուրջ հետընթաց կլիներ, այդ իսկ պատճառով Հարավային Կորեան հրաժարվել է միջուկային տարբերակից, էլ չասած, որ դա կվնասի իր «լավ տղայի» կարգավիճակին», - ասում է Ֆիցպատրիկը։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ Յունի վարչակազմը հասկացրել է, որ միջուկային զենք չի փնտրում: Նա ասել է, որ ԱՄՆ-ը կավելացնի իր ռազմավարական միջոցների տեղակայումը, որպեսզի համոզվի, որ ընդլայնված զսպումը համապատասխան է ներկայիս սպառնալիքներին:

Աշխարհում ԱՄՆ Հարավային Կորեա միջուկային զինանոց ԿԺԴՀ

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին