f

Անկախ

Ադրբեջանցիները հանկարծակի դուռը բացեցին, փորձեցին մտնել մեքենան, ռուսները չթողեցին. պատմում է Արցախ վերադարձած աղջիկը


14–ամյա Աստղիկ Ավանեսյանն Արցախ վերադառնալուց հետո այսօր շտապել է գնալ դպրոց։

«Շատ էի կարոտել դասընկերներիս, ուսուցիչներիս, դպրոցը»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Աստղիկը, որը «Մանկական Եվրատեսիլ» միջոցառմանը ներկա գտնվելու համար էր Երեւան եկել, բայց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակվելու հետեւանքով մնացել էր Գորիսում։

«Երեկ խանութում էինք, երբ ասացին, որ վերադառնում ենք տուն՝ Արցախ, սկզբում չէինք հավատում, բայց շատ էինք ուրախացել, վերադարձանք հյուրանոց, մեր իրերը վերցրինք ու ճանապարհ ընկանք։ Շուշի չհասած, մեքենաները ստիպված եղան կանգնել, ռուս խաղաղապահներն անգամ ասացին, որ հնարավոր է վերադառնանք Գորիս, բայց մենք հույսներս չկորցրինք ու սպասեցինք։ Շուրջ մեկուկես ժամ սպասելուց հետո վերջապես շարժվեցինք, բայց Շուշիի հատվածում նորից կանգնեցինք, որտեղ էլ տեղի ունեցավ միջադեպը։ Ռուս խաղաղապահները, երբ ուզում էին մտնել մեքենա, ծեծում էին դուռը, մենք բացում էինք, բայց հանկարծակի, առանց ծեծելու ադրբեջանցիները դուռը բացեցին, փորձեցին մտնել մեքենան ու տեսանկարահանել, ռուս խաղաղապահները չթողեցին, հենց այդ իրարանցման ժամանակ էլ մեր աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։ Իսկ երբ այդ ճանապարհահատվածն անցանք, սկսեցինք զանգել ծնողներին, որ մեզ դիմավորեն»,– պատմեց Աստղիկը։

Աստղիկին հայրն ու հորեղբայրն են դիմավորել, իսկ մայրն ու եղբայրները նրան տանն էին սպասում։

 «Շատ էի կարոտել բոլորին»,– ասաց 14–ամյա աղջիկը։

Աստղիկն ու մյուս 18 երեխաները «Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով էին Երեւան եկել։ Նրանց ուղեկցում էր Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը։ Արցախցի երեխաները ձմեռային արձակուրդներից հետո այս օրերին Գորիսի դպրոցներից մեկն են հաճախել, ինչպես նաեւ երաժշտական դպրոց. Աստղիկը քանոնարուհի է։

Հիշեցնենք՝  հունվարի 17–ին, ծնողական խնամքից եւ ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս- շրջափակման պատճառով Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ՝  Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները եւ նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից, քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ տեսախցիկներով մոտեցել են մեքենային եւ նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

«Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետեւանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետեւանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։ Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետեւ, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ–ը։

Աստղիկ Ավանեսյան ադրբեջանցի Արցախի շրջափակում Հայաստան

Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին