Բելգորոդի մարզի Կրասնոգվարդեյսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգ է աշխատել, տուժածներ եւ ավերածություններ չկան։ Այս մասին հայտնել Է տարածաշրջանային օպերշտաբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կրասնոգվարդեյսկի շրջանում աշխատել է մեր ՀՕՊ համակարգը։ Նախնական տվյալներով ՝ ավերածություններ եւ տուժածներ չկան։ Օպերատիվ ծառայություններն այժմ ուսումնասիրում են տարածքը»,-ասվում է օպերշտաբի Telegram-ալիքում։
Կրասնոգվարդեյսկի շրջանը գտնվում է Բելգորոդի շրջանի արեւելյան հատվածում։