f

Անկախ

Լուկաշենկոյի վարչակարգի քաղաքական բռնաճնշումները հասել են «աննախադեպ մակարդակի». Բորել


Լուկաշենկոյի վարչակարգի քաղաքական բռնաճնշումները հասել են «աննախադեպ մակարդակի», ասել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարն այսպես է արձագանքել հեռակա դատավարությանը, որը սկսվել է Բելառուսում Սվետլանա Տիխանովսկայայի, Պավել Լատուշկոյի եւ Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի այլ անդամների նկատմամբ։

Բորելը հիշեցրել է, որ Բելառուսում այսօր ավելի քան 1 440 քաղբանտարկյալ կա։ Նրա խոսքով՝ վարչակարգը, բռնաճնշումների օրենքներ կիրառելով, խախտում է բելառուսների իրավունքները եւ ազատությունները, ինչպես նաեւ Բելառուսի միջազգային պարտավորությունները։ «ԵՄ-ն դատապարտում է  այդ դաժան բռնաճնշումները եւ քաղաքականացված դատավարությունները՝ ուղղված այն բանին, որպեսզի լռեցվի ցանկացած անկախ ձայն»,- ընդգծել է Ժոզեպ Բորելը։

Հունվարի 17-ին Մինսկում սկսվել է Բելառուսի ընդդիմության ղեկավարներից մեկի՝ Սվետլանա Տիխանովսկայայի հեռակա դատավարությունը, որն իրեն երկրի նախագահ էր հռչակել 2020թ. օգոստոսին պետության ղեկավարի վիճելի ընտրությունների ժամանակ։ Տիխանովսկայայի հետ միասին որպես մեղադրվողներ դատարան են կանչվել ընդդիմադիրներ Պավել Լատուշկոն, Մարիա Մորոզը, Օլգա Կովալկովան եւ Սերգեյ Դիլեւսկին։ Բոլորին մեղսագրվում է դավադրություն՝ ոչ սահմանադրական եղանակով պետական իշխանության զավթման նպատակով։

Սվետլանա Տիխանովսկայան հեռակա դատավարությունն անվանել է ֆարս եւ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի վրեժ։ «Սա Լուկաշենկոյի եւ նրա կամակատարների անձնական վրեժն է, բայց ոչ միայն իմ, այլեւ այլ մարդկանց հանդեպ, որոնք հակառակվում են նրան»,- ասել է քաղաքական գործիչը։

Աշխարհում Ժոզեպ Բորել Բելառուս Եվրոպա Ալեքսանդր Լուկաշենկո

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին