f

Անկախ

Բոլորը լիդեր են որոնում, բայց այս պայմաններում ոչ մի պոտենցիալ լիդեր չի ուզում մտնել պատասխանատվության տակ. քաղաքագետ


Լիդերացավ. Խորքային ավտորիտար մտածողություն ունեցող հանրությունները միշտ լիդեր են որոնում, որի ետեւից պետք է գնան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Նույնը հիմա Հայաստանում է կատարվում, հին կուռքերը պատվանդաններից ցած են գլորվել ու հանրությունը հայտնվել է ճգնաժամի մեջ, եւ անգլուխ մնացած  զանգվածը նոր լիդեր է որոնում, ով իրեն ճանապարհ ցույց կտա ու ում հետեւից պետք է գնա։

Ինդիվիդուալիզմից զուրկ հասարակությունները, որոնք ի վիճակի չեն հորիզոնական հարաբերություններ ստեղծել, այլ ելք չունեն, քան լիդեր որոնել։ Դա հեշտ ճանապարհ է' չես մտածում, քայլ չես անում ու պատասխանատվություն քեզ վրա չես վերցնում։

Հիմա պարզենք, թե ինչ որակներ է պետք ունենալ  հորիզոնական հարաբերությունների համար։ Դրա համար պետք են արժեքներ ու կանոնակարգեր միմյանց հետ տանելի հարաբերություններ ստեղծելու համար, յուրաքանչյուրն իր համար որոշում կայացնելու եւ դրա պատասխանատվությունը կրելու ունակություն։ Պարզ' միասնական որոշումներ կայացնելու մեխանիզմներ ու դրանց կատարելու պարտադրանք։ Այդպես են կայանում համակարգերը' պետության, ազգի ու տարբեր կառույցների տեսքով։

Եթե դա չկա, մարդիկ ստիպված են լիդեր որոնել, ով եւ որոշում իրենց փոխարեն կկայացնի եւ դրա պատասխանատվությունը կկրի, իսկ ձախողման դեպքում կդառնա ազգի թշնամի։

Հիմա բոլորը լիդեր են որոնում, սակայն նման պայմաններում ոչ մի պոտենցիալ լիդեր չի ցանկանում մտնել պատասխանատվության տակ, այս տոտալ անպատասխանատվության մթնոլորտում ու հաջորդ քայլում զոհաբերվել։

Իսկ ավելի բարդ ու ավելի արդյունավետ օրգանիզմ մենք չենք ցանկանում եւ չենք կարողանում դառնալ, ոչ էլ դրա անհրաժեշտությունն ենք հասկանում։ Հայ-քրիստոնյա միլեթից մենք չենք կարողանում տրանսֆորմացվել արդյունավետ հասարակության»։

Հայաստան Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին