f

Անկախ

«Երբ իշխանությունն առանց իզմ-երի է, ծնվում է գուրգենարսենյանիզմ». Այլընտրանքային նախագծեր խումբ


Այլընտրանքային նախագծեր խումբը, արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարություններին, գրում է.

«Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը: Էն մնացածը, ինչի մասին մենք խոսում ենք, դա տեխնիկական պրոցես է, որը որ կընթանա: Էդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ»:  «Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որեւէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որեւէ անգամ սպառնացել է, որեւէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»

Սա Գուրգեն Արսենյանն է՝ 2023 թվականի ռազլիվի։

Նկարում պատկերված է Գուրգեն Արսենյանը՝ 2013 թվի։ Երբ գնում էր Երևանի ավագանու ընտրություններին՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։ Մարդու, որը 10 տարի պայքարում էր Արցախի ինքնորոշման համար, և որն այսօր նույնպես իրատեսական է համարում Արցախի պետականությունը։ 2013-ին, դրանից առաջ ու հետո, Գուրգեն Արսենյանը մեկ բառ անգամ չի առարկել Վ. Օսկանյանին։ Ի դեպ, նրանք ընտրության էին գնում ԲՀԿ ցուցակով՝ մի կուսակցության, որի համար Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախ Արցախը հստակ ծրագրային դրույթ էին։ Բայց դա չէր խանգարում Գ. Արսենյանին՝ խոնարհաբար հանգրվանել ԲՀԿ խմբակցությունում։

Իսկ Գուրգեն Արսենյանի քաղաքական բեմելն ավելի վաղ էր՝2003-ին, երբ ՄԱԿ կուսակցությունը հայտնի կոմերցիոն տեխնոլոգիաներով մտավ ԱԺ։ Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ թվականների «Հայկական Ժամանակ» օրաթերթում։

Հիմա հարց՝ 2003- իշխանություններին. ինչպե՞ս կարելի էր թույլ տալ բոլորին հայտնի մեթոդով ամբողջական խմբակցության հայտնվելը ԱԺ-ում։ Ինչպե՞ս և ինչո՞ւ, որ հիմա էլ Արսենյանը ունիսոն խոսի Ալիևի հետ։ Սև հումորի շրջանակներում՝ սա այն դեպքն է, երբ իսկապես « նախկիններն են մեղավոր»։

Եվ մի հարց էլ հազարավոր զոհերի, վիրավորների ընտանիքներին ու հայ ժողովրդին՝ ընդհանրապես. Արսենյանը Թուրքիայից երբեք վտանգ չի տեսել, բայց մենք հո տեսե՞լ ենք, թե թուրքական բայրաքթարները ինչպե´ս են սպանել մեր տղերքին, նրանց հատուկջոկատայինները և հրամանատարները ինչպե´ս են մասնակցել 44-օրյա պատերազմին,  մենք հո լսո՞ւմ ենք, թե Էրդողանն ինչպես է ամեն անգամ սպառնում Հայաստանին, և թե ինչպե´ս օրեր առաջ Թուրքիան սատարեց Լաչինի ճանապարհի փակմանը, 44 օրյա պատերազմը սկսվեց թուրք-ադրբեջանական չդադարող զորավարժուըթյուններից անմիջապես հետո, իսկ այսօր էլ Կարսում մեծ զորավարժություններ են՝ մեր սահմանին, մեր՝ դեմ։

Հայաստան Գուրգեն Արսենյան Այլընտրանքային նախագծեր խումբ

ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ավելին
Ավելին