f

Անկախ

ՀՀ նախագահներից որևէ մեկը հայ ժողովրդին, Հայոց բանակին ու ՀՀ դիվանագետներին երբևէ չի բացատրել ազատագրված տարածքի ռազմավարական գերագույն արժեքը


Հետաքրքիր է, գոնե հիմա 1992-2022 թթ. Հայաստանի քաղաքական Օլիմպոսում հայտնված թուլամիտները հասկացե՞լ են, թե ինչպիսի անփոխարինելի ռազմավարական կարևորություն ուներ ազատագրված տարածքը Հայաստանի անվտանգության և բուն լինելիության համար։ Չէ՞ որ նրանք էին այդ շրջանների հանձնման շուրջ 26 տարի շարունակ բանակցություններ վարում հայատյաց թշնամու հետ՝ իրենց պալատական «վերլուծաբանների» ու պնակալեզների միջոցով ի վերջո շփոթեցնելով ու մոլորեցնելով և՛ հայ ժողովրդին, և՛ Հայոց բանակին, և՛ ամբողջ պետական համակարգի աշխատակիցներին։

ՀՀ նախագահներից որևէ մեկը հայ ժողովրդին, Հայոց բանակին ու ՀՀ դիվանագետներին երբևէ չի բացատրել ազատագրված տարածքի ռազմավարական գերագույն արժեքը, չի հիմնավորել այն ամեն գնով պահելու անհրաժեշտությունը։ Իսկ չի բացատրել, որովհետև ինքն էլ չի հասկացել։ Ու չի հասկացել, որովհետև ռազմավարական ինքնուրույն միտք ու մտածողություն չի ունեցել, այլ վստահել-«տրվել» է մեծ տերությունների («միջազգային համայնքի») խարխուլ փաստարկներին, սին հավաստիացումներին ու կեղծ-վերլուծություններին։ Մինչդեռ բուն հայկական ռազմավարական մտքի արդյունքները ՀՀ ղեկավարներն արհամարհել են։ Այդ պատճառով էլ հայ գեներալները, դեսպաններն ու բարձրաստիճան չինովնիկները սուսուփուս, առանց դիմադրության ընդունեցին 2020 թ. նոյեմբերի 9-ի դավաճանական կապիտուլյացիան՝ պատերազմը բերել-հասցնելով Ջերմուկի, Գորիսի, Կապանի ու Վարդենիսի մատույցներին ու թույլ տալով Գորիս-Կապան և Գորիս-Ստեփանակերտ ռազմավարական մայրուղիների հանձնումը ցեղասպան թշնամուն՝ ծանրագույն (կանխատեսելի՛) հետևանքներով հանդերձ։

1992-2022 թթ. Հայաստանի (ներառյալ Արցախի) բարձրագույն չինովնիկությունը՝ նախագահից մինչև նախարար, փոխնախարար ու վարչության պետ, լիովին զուրկ է եղել սեփական ռազմավարական մտքից ու միաժամանակ անհաղորդ մնացել հայ ռազմավարական մտքի ծանրակշիռ ձեռքբերումներին։ Նույն վիճակն էլ այսօր է։

1992-1994 թթ. ազատագրված տարածքի գոյութենական նշանակությունը Հայաստան պետության և երկրի համար դեռևս 2006 թ. փետրվարին հիմնավորել էի մի քանի կետով, այսպես.

«1992-1994 թթ. հայոց ազատագրված տարածքը՝

• արդի Հայաստանի աշխարհաքաղաքական կարևորության ու միջազգային հեղինակության ծանրակշիռ գրավականն է

• հայկական զույգ պետությունների ռազմական, ջրային, մթերային, էներգետիկ, հոգեբանական, ապագայում նաև՝ ժողովրդագրական անվտանգության նախապայմանը

• ազատագրված տարածքը հայոց հայրենիքի մասնիկն էր` իր պատմությամբ, մշակույթով ու բնությամբ

• հայի պատմականորեն ոտնահարված արժանապատվության ու վնասված ներաշխարհի շտկման և ապաքինման միջոցը,

• Հայաստան հասկացության ճիշտ ընկալման հանգամանքը,

• վերջապես` թուրքական և ադրբեջանական ցեղասպանությունների դիմաց հայոց արյամբ ցայսօր նվաճած արդար, թեկուզև նվազագույն փոխհատուցումը»։

(Ա. Այվազյան. «Ներածություն». –«Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը»։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի։ Երևան, 2006, էջ 11,

http://ararat-center.org/index.php?p=9&l=arm)

Գոնե հիմա հասկացա՞ք այս կետերը, ՀՀ պարոն նախկին ղեկավարնե՛ր...

Արմեն Այվազյան ՖԲ Գրառում Քարավաճառի ազատագրում Արցախի հիմնախնդիր Հայաստան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին