f

Անկախ

Նոր նախագիծ. Սյունիքի եւ Վայոց Ձորի հյուրանոցներից օգտված կազմակերպությունների ծախսերը մասնակի կփոխհատուցվեն


Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համատեղ մշակված նախագիծը, որը միտված է աջակցելու Սյունիքի ու Վայոց Ձորի հյուրանոցային հատվածին, ներկայացված է e-draft հարթակում` հանրային կարծիքներ հավաքագրելու նպատակով՝ մինչեւ հունվարի 20-ը։

Նախարարությունից հայտնում են, որ նախագիծն առաջարկում է մասնակի փոխհատուցել այն կազմակերպությունների ծախսերը, որոնք մինչև 2023 թ․ մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում կօգտվեն Սյունիքի և Վայոց Ձորի հյուրանոցների կողմից մատուցած ծառայություններից։ Կազմակերպությունները կարող են դիմել փոխհատուցման` արդեն իսկ վճարված գումարի 60%-ի չափով (բայց ոչ ավելի քան 3,000,000 դրամ), ընդ որում նշված ծառայություններից պետք է փաստացի օգտված լինեն ընկերության առնվազն 5 աշխատակից։  Սա առավել կարևոր է սահմանամերձ մարզերում, ինչպիսիք են Վայոց Ձորը և Սյունիքը, որոնք զբոսաշրջային հոսքերի նկատելի անկում են արձանագրում պայմանավորված Արցախի շուրջ իրավիճակով։

Ակնկալվում է, որ այս առաջարկից կօգտվեն հիմնականում ընկերություններ, որոնք կկազմակերպեն կորպորատիվ քննարկումներ, կարճատև դասընթացներ կամ այլ աշխատանքային հանդիպումներ թիրախային մարզերի հյուրանոցներում և հյուրատներում։ Քանի որ նախագիծն այժմ դրված է հանրային քննարկման, մեզ համար շատ կարևոր է լսել հանրության կարծիքը, առաջարկություններն ու դիտարկումները այս թեմայի շուրջ, որոնք հնարավոր է հրապարակել e-draft հարթակում կամ գրել մեզ՝ [email protected] հասցեին։ Ցանկացած հանրային քննարկում և գործարար համայնքի արձագանք կօգնի առավել մարդակենտրոն և թիրախային նախագիծ մշակել։ Այս գործում ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ իրազեկելու հանրության լայն շրջանակ։

Հայաստան ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Ավելին
Ավելին