f

Անկախ

Համաշխարհային տնտեսության ուժեղ մասնատումը համաշխարհային ՀՆԱ-ի 7%-ով կրճատման կարող է հանգեցնել․ ԱՄՀ


Համաշխարհային տնտեսության խիստ մասնատումը տասնամյակների աճող տնտեսական ինտեգրացիայից հետո համաշխարհային տնտեսական արտադրանքի 7%-ով կրճատման կարող է հանգեցնել, սակայն որոշ երկրներում կորուստները կարող են հասնել 8-12%-ի, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում:

ԱՄՀ-ն հայտարարել է, որ նույնիսկ սահմանափակ մասնատումը կարող է կրճատել համաշխարհային ՀՆԱ-ն 0,2%-ով, բայց հավելել է, որ ավելի շատ աշխատանք է անհրաժեշտ միջազգային արժութային համակարգի եւ համաշխարհային ֆինանսական անվտանգության ցանցի (GFSN) կանխատեսվող ծախսերը գնահատելու համար:

Նշվում է, որ ապրանքների եւ կապիտալի համաշխարհային հոսքերը հավասարվել են 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից եւ հետագա տարիներին նկատվող առեւտրային սահմանափակումների կտրուկ աճից հետո:

Առեւտրային կապերի խորացումը երկար տարիների ընթացքում հանգեցրել է համաշխարհային աղքատության զգալի կրճատման՝ միաժամանակ օգուտ տալով զարգացած տնտեսությունների ցածր եկամուտ ունեցող սպառողներին՝ ավելի ցածր գների շնորհիվ: Առեւտրային կապերի խաթարումը «ամենաանբարենպաստ կերպով կազդի ցածր եկամուտ ունեցող երկրների եւ զարգացած տնտեսություններում ավելի քիչ հարուստ սպառողների վրա», ասվում է հաղորդագրության մեջ:

Անդրսահմանային միգրացիայի սահմանափակումները կզրկեն ընդունող երկրներին արժեքավոր հմտություններից եւ կնվազեցնեն տրանսֆերտները դեպի միգրանտների ծագման երկրներ: Կապիտալի հոսքերի կրճատումը կնվազեցնի օտարերկրյա ուղղակի ներդրումները, իսկ միջազգային համագործակցության կրճատումը ռիսկեր կստեղծի կենսական կարեւոր հանրային բարօրությունների ապահովման համար:

ԱՄՀ-ն հայտարարել է, որ առկա հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան խորն է մասնատումը, այնքան բարձր են ծախսերը, եւ տեխնոլոգիական տարանջատումը զգալիորեն մեծացնում է կորուստները առեւտրի սահմանափակումներից:

Նշվում է, որ ձեւավորվող շուկաներ եւ ցածր եկամուտ ունեցող երկրները, ամենայն հավանականությամբ, առավել շատ վտանգի կենթարկվեն, քանի որ համաշխարհային տնտեսությունը շարժվում է դեպի ավելի «ֆինանսական տարածաշրջանայնացում» եւ մասնատված գլոբալ վճարային համակարգ:

Դա կարող է նաեւ թուլացնել ճգնաժամի մեջ գտնվող երկրներին աջակցելու համաշխարհային հանրության կարողությունը եւ դժվարացնել սուվերեն պարտքային ապագա ճգնաժամերի կարգավորումը:

ԱՄՀ տնտեսություն Աշխարհում

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին