f

Անկախ

«Ժողովուրդ». ԲԴԽ նախագահն արգելքներ է սահմանում լրագրողների համար


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրագրողներին վարձկանների հետ համեմատելու իր անպարկեշտ հայտարարությամբ հայտնի ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հիմա էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակում է փորձում պայքարել լրագրողների դեմ: Բանն այն է, որ երեկ առավոտյան ԲԴԽ լրատվական ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ լինելու է դատավորների ընդհանուր ժողով: Շատ լրագրողներ, այդ թվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը, գնացին՝ լուսաբանելու նիստը, զրուցելու դատավորների հետ, սակայն տեղում արդեն լրագրողներին տհաճ անակնկալ էր սպասվում. նրանց արգելվեց ժողովի վայր մտնել, իսկ դատավորներն էլ տարբեր մուտքերով ներս մտան՝ խուսափելով չորրորդ իշխանության հետ հանդիպումից: Լրագրողները ստիպված են եղել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բակում կամ ետնամուտքի մոտ ցրտին կանգնել եւ սպասել:

Այսինքն՝ ԲԴԽ նախագահը ե՛ւ հրավիրում է լրագրողներին՝ լուսաբանելու որեւէ միջոցառում, ե՛ւ արգելքներ է սահմանում, ասել է թե՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարից ոգեշնչվող նախկին նախարարը լրագրողներին թողել է դրսում: Հիշեցնենք՝ 2021 թվականի օգոստոսի վեցին լրագրողների հետ զրույցում այն ժամանակվա ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խոսելով Ազգային ժողովում իրականացվող լրագրողների դեմ սահմանափակումների եւ դժգոհությունների մասին, նշել էր, որ կողմ է սահմանափակումներին՝ ասելով. «Ազատ շարժի դեպքում կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են նաեւ թաքնված լինել լրագրողի կերպարի տակ, եւ նույնիսկ այդպիսիններից պետք է պաշտպանվել, հետեւաբար ես գտնում եմ, որ մենք պետք է ապավինենք անվտանգության մարմիններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԲԴԽ Կարեն Անդրեասյան Լրագրողներ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին