f

Անկախ

«Ժողովուրդ». Գեորգի Կուտոյանի գործով որոշում կկայացվի. ինչ իրավիճակ է երեք տարի անց


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության գործով պետք է համապատասխան որոշում կայացնի: Այսօր լրանում է ԱԱԾ նախկին տնօրենի մահվան երրորդ տարին, եւ ամենակարեւոր հարցը շարունակում է մնալ անպատասխան արդեն 3 տարի. ինչո՞ւ նա գնաց այդ ծայրահեղ քայլին:

Վարույթն իրականացնող մարմինը քննել էր միայն ինքնասպանության վարկածը, որից հետո որոշեց կասեցնել քրեական գործով քննությունը: Ի՞նչ ունենք այսօր. նոր քրեական դատավարության օրենսգրքով այլեւս կասեցված վարույթներ չեն կարող լինել։

Ընթացակարգը հետեւյալն է. կասեցված գործերը պետք է վերսկսվեն եւ համապատասխան քրեադատավարական որոշումներով ավարտվեն։ Նույն ընթացակարգը պետք է գործի նաեւ Գեւորգի Կուտոյանի քրեական գործով, եւ Քննչական կոմիտեն, ըստ էության, պետք է կոնկրետ որոշում կայացնի՝ կա՛մ պետք է վերսկսի քրեական վարույթը, եւ նոր վարութային գործողություններ արվեն, մեղադրանք առաջադրվի, կա՛մ վարույթը կարճելու որոշում կայացվի:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ քննչական կոմիտե եւ հարց ուղղել, թե արդյոք քրեական վարույթը կարճվել է, թե վերսկսվել: Ի պատասխան՝ ՀՀ քնչական կոմիտեից հայտնեցին. «Այս պահին կասեցված է վարույթը։ Նոր, այսինքն՝ գործող Քրեադատավարական օրենսգրքի ընթացակարգերով համապատասխան լուծում կտրվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գեորգի Կուտոյան Հայաստան

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Ավելին
Ավելին