f

Անկախ

«Մեկնարկ» ծրագրի երեխաները 2022թ. մասնակցել են բազմաթիվ միջազգային մրցույթների՝ արժանանալով 1-ին և 2-րդ մրցանակներ


ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

ԿԳՄՍՆ-ից Անկախին հայտնում են, որ 2022 թվականի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և  6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:

Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական  մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը:

Հաշվետու ժամանակահատվածում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 13 շնորհալի երեխաներ մասնակցել են 18 առկա և առցանց երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել 1-ին և 2-րդ մրցանակների: Մասնավորապես.

Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթ (Շվեյցարիա)

«London classical» միջազգային մրցույթ (Մեծ Բրիտանիա)

«Euro-Elite» միջազգային մրցույթ (Բելգիա)

«Classicalia Global television» երաժշտական միջազգային մրցույթ (Ավստրիա)

«Էլեվատո Ստանցա» միջազգային մրցույթ (Լեհաստան)

«Montfort» ջութակահարների միջազգային մրցույթ (Ավստրիա)

«Imka» ջութակահարների միջազգային մրցույթ (Խորվաթիա)

«Nouvelles Etoiles» միջազգային մրցույթ (Ֆրանսիա)

AGBU միջազգային մրցույթ լարային գործիքների համար (Հայաստան/Ֆրանսիա)

«Amigdala» միջազգային երաժշտական մրցույթ (Իտալիա)

Լևոն Չաուշյանի անվան I-ին երաժշտական մրցույթ (Հայաստան)

Տոկիո դաշնակահարների միջազգային մրցույթ (Ճապոնիա)

«Amadeus» երաժշտական միջազգային մրցույթ (Գերմանիա)

«BTHVN Wien» երաժշտական միջազգային մրցույթ (Ավստրիա)

«Մարդուկ-ջարդուկ» հեռուստատեսային միջազգային մրցույթ  (ՌԴ)

«VII Future Stars» միջազգային դաշնամուրային մրցույթ (ԱՄՆ)

 «Medici» միջազգային մրցույթ (Մեծ Բրիտանիա)

«Talents of Europe» միջազգային մրցույթ-փառատոն (Ֆրանսիա)

Ծրագրի անդամները համերգներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև ելույթ են ունեցել Թունիսում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգին։ Ծրագրի անդամները Բուլղարիայում ելույթ են ունեցել Սոֆիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, մենահամերգներով հանդես են եկել Ավստրիայում և Գերմանիայում,  ելույթ  են ունեցել Մեծ Բրիտանիայի Վեստմինստեր քառյակի հետ, մի քանի ելույթներով մասնակցել են ՌԴ-ում Բաշմետի անվան երաժշտական փառատոնին։ Ծրագրի անդամները ելույթ են ունեցել Լիբանանում կայացած «MUSICALES de BAABDATH»  միջազգային երաժշտական փառատոնին՝ Լիբանանի նվագախմբի նվագակցությամբ։

Ծրագրի բոլոր անդամները մասնակցել են ՀՀ մարզերում ու Երևանում կազմակերպված բազմաթիվ համերգների, հանդես են եկել «Քո արվեստը դպրոցում» հանրապետական ծրագրի շրջանակում։ Եվս մի քանի անդամներ մասնակցել են Մոսկվայում կայացած «We gather friends» XVI-րդ միջազգային փառատոնին, որի շրջանակում ելույթներ են ունեցել ռուսական պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Ծրագրի անդամները մի շարք վարպետության դասեր են ստացել աշխարհի լավագույն մասնագետներից՝ Նաթալիա Տրուլ (ՌԴ), Կոտարո Ֆուկումա (Ճապոնիա), Հենրի Զիքրիթսոն  (Ֆինլանդիա), Պասկալ Ռոժե (Ֆրանսիա), Պասկալ Գոդար (Շվեյցարիա), Յան Ֆոնթեյն (Մեծ Բրիտանիա), Քեվին Քենոր (ԱՄՆ), Պաոլո Բալիերի (Իտալիա), Թամաշ Ունգար (ԱՄՆ), Դենիս Սեվերին (Հոլանդիա), Փնգ Թին Խուա (Սինգապուր/Մալայզիա) և այլոք։

«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը 2022 թ. ընթացքում «Մեկնարկ. վարպետության դասեր» նպատակային ծրագրի շրջանակում Երևանում կազմակերպել է  14  վարպետության դաս՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով, որոնք վարել են Հայաստանի 12 և արտերկրի 2 առաջատար մասնագետներ։

Ծրագրի արտասահմանյան մասնագետներն են UCSI համալսարանի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Փնգ Թին Խուանը (Սինգապուր) և ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Նատալյա Տրուլլը (ՌԴ): Ծրագրի հայաստանյան մասնագետներն են ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը, ՀՀ վաստակավոր գործիչ, ջութակահար, ԵՊԿ պրոֆեսոր Բագրատ Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Օհանյանը, ԵՊԿ դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Իրինա Հակոբյանը, ՀՀ վաստակավոր գործիչ, դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը, ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար, ԵՊԿ պրոֆեսոր Արամ Թալալյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Մանասյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը, Գերմանիայի Էսենի կոնսերվատորիայի պրոֆեսոր միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Աննա Մելքոնյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Դավիթ Մելքոնյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Անուշ Նիկողոսյանը:

Վարպետության դասերին մասնակցել են շուրջ 180 պատանի երաժիշտ-կատարողներ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցներից, կայացել է 15 համերգ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի կատարումը ստեղծում է համապատասխան հարթակներ, որը հնարավորություն է ընձեռում ապահովել ուսուցման նոր մեթոդիկայի, կատարելագործման և ունակությունների զարգացման հատուկ պլան: Այս ամենի շնորհիվ շահառուները հնարավորություն են ստանում առավել նպաստավոր պայմաններում զարգացնել մասնագիտական կարողություններն ու տաղանդը, ձեռք բերել բեմական փորձ, միջազգային շփումներ, մասնակցել վարպետության դասերի աշխարհի լավագույն մանկավարժների և երաժիշտների մոտ:

«Մեկնարկ» ծրագիր Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին