f

Անկախ

Որպես հումք օգտագործվող որոշ ապրանքատեսակներ կազատվեն ԱԱՀ-ից


Հայաստանում որպես հումք օգտագործվող ներկրվող ապրանքները սահմանին կազատվեն ավելացված արժեքի հարկից։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Ակցիզային հարկման չենթարկվող ապրանքների, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից, ցուցակի հաստատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունվարի 16-ին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։

Փոխնախարարի խոսքով՝ ներկայում հանրապետության արդյունաբերական ճյուղում գործող ձեռնարկությունների զգալի քանակություն ներմուծում է հումք եւ նյութեր, որոնք երկրում պարզապես չկան։ Այնուամենայնիվ, դրանք անհրաժեշտ են վերջնական ապրանք ստանալու եւ արտադրական գործունեություն իրականացնելու համար։ «Հայաստանի մաքսային տարածքը հատելիս, այդ ապրանքների ներմուծման ժամանակ, գանձվում է ավելացված արժեքի հարկ, ինչը պահանջում է լրացուցիչ ֆինանսական ծախսեր արդյունաբերական ընկերությունների կողմից»,- նշել է Արզումանյանը։

Նշված ապրանքների մեջ, մասնավորապես, ներառված են ինկուբացիոն ձվերը ցեղային հավերի եւ բրոյլերների համար, ցեղային անասունների սերմնանյութը, ինչպես նաեւ սերմնացու գարին, վարսակը եւ ցորենի գլյուտենը։ Բացի այդ, ցուցակում ներառվել են ստվարաթղթե եւ թիթեղե տուփեր եւ փաթեթավորման նյութեր, ինչպես նաեւ բամբակաթել եւ սինթետիկ թել։

Նրա խոսքով՝ մաքսատանը ավելացված արեժքի հարկի հանումը նշված ապրանքների համար կօգնի բիզնեսին խնայել շրջանառու միջոցները եւ վճարել ԱԱՀ-ն միայն պատրաստի ապրանքի վաճառքի դեպքում։ «Սակայն այս լրացումների ընդունումը կարող է միայն ժամանակավորապես ազդել պետբյուջե հարկային մուտքերի վրա։ Մոնետար ազդեցությունը կարող է չեզոք լինել»,- նշել է կառավարության ներկայացուցիչը։

Արմեն Արզումանյան ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ԱԱՀ Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին