f

Անկախ

Ի՞նչ են մտածում իսրայելցիները Ադրբեջանի և նրա բռնապետական վարչակարգի մասին. Ալեքսանդր Լապշին


Երեկ  Իսրայելի ամենահայտնի տասնյակ գիտնականներ, հասարակական գործիչներ և լրագրողներ բաց նամակով դիմել են Իսրայելի ԱԳՆ ղեկավար պարոն Էլի Քոենին՝ կոչ անելով նրան պաշտպանել Արցախի հայությանը, որոնք գտնվում են դաժան ադրբեջանական շրջափակման մեջ: Նամակում հայտարարվում է մասնավորապես՝ քանի որ Իսրայելը բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, հարկ է միջամտել և դադարեցնել հումանիտար ճգնաժամը: Որպեսզի տեսնեք ստորագրողների ցուցակը, սեղմեք նկարի վրա:

Սա պատասխանն է այն հարցին, թե ինչ են մտածում իսրայելցիները Ադրբեջանի և նրա բռնապետական վարչակարգի մասին: Հավատացնում եմ ձեզ, որ այնտեղ՝ Իսրայելում, շատ թե քիչ կրթված մարդիկ շատ լավ գիտեն ալիևյան վարչակարգի դաժան բնույթը:Այդ դեպքում ինչու են զենք վաճառում նրանց (որը Բաքվում իշխանության փոխվելու դեպքում կարող է օգտագործվել հենց Իսրայելի դեմ) և հայտարարում «սիրո ու բարեկամության» մասին: Շատ պարզ է՝ իրանական գործոնը, չէ որ Ադրբեջանի տարածքը կարող է Իսրայելին պետք գալ Իրանի հետ պատերազմի դեպքում:

Քաղաքականությունը կեղտոտ գործ է: Իսրայելը ժամանակին շատ գործուն պաշտպանել է բազմաթիվ արյունահեղ վարչակարգեր, ներառյալ՝ ապարդետիդի շրջանի Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Պինոչետին Չիլիում, Իդի Ամինին Ուգանդայում, Մաբուտու Սեսե-Սեկոյին Կոնգոյում և շատ ուրիշների: Դրանց տակ նավթի, ալմաստի և ռազմական շահերն էին: Ինչ-որ պահի Իսրայելը բոլորին  բարեհաջող «գցեց» ու դավաճանեց, երբ նրանք արդեն պետք չէին իրեն: Իլհամ Ալիևը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը «բարեկամների» այդ ցուցակում:

Եթե հարցնեք ինձ, թե ինչ-որ բան կփոխվի արդյոք այդ նամակից հետո: Կարծում եմ՝ ոչինչ էլ չի փոխվի: Քանի որ յուրաքանչյուր երկրում քաղաքական և ֆինանսական շահերը միշտ էլ գերակշռում են բարոյականին: Սակայն այդ նամակը ցույց է տալիս, որ Իսրայելի մտավորականությունը համաձայն չէ կառավարության գործողություններին և բաց հանդես է գալիս ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայության:

 

Աշխարհում Իսրայել Արցախ ֆեյսբուքյան գրառում Ալեքսանդր Լապշին

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին