f

Անկախ

Բորիս Ջոնսոնը կործանման եզրին էր եւ վարկ է վերցրել միլիոնատեր ազգականի օգնությամբ. ԶԼՄ


Բորիս Ջոնսոնի հեռավոր միլիոնատեր ազգականը հանդես է եկել որպես երաշխավոր 800 հազար ֆունտ ստեռլինգ վարկի համար, երբ նա Մեծ Բրիտանիայի վարչապետ էր, հայտնել են ԶԼՄ-ները:

Պատասխանելով վարկի մասին հարցին՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի խոսնակն ասել է, որ Ջոնսոնի բոլոր ֆինանսական միջոցները «պատշաճ կերպով հայտարարագրված են եւ մնում են»:

Նա նաեւ հայտարարել է, որ նախքան անձնական համաձայնագրերի կնքումը, խորհրդակցություններ են անցկացվել Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնյաների եւ էթիկայի խորհրդատուների հետ:

Ըստ The Sunday Times-ի, կանադացի գործարար Սեմ Բլիթը, որի կարողությունը գնահատվում է 50 միլիոն դոլար, համաձայնել է երաշխավորել այն ժամանակվա վարչապետի վարկային գիծը:

Տեղեկությունների համաձայն նա Բլիթը Ջոնսոնի հեր՝ Սթենլի Ջոնսոնի ընկերն է։ Ասում են, որ նրանց մայրերը զարմիկներ են:

Հաղորդվում է, որ վարկը հասանելի է եղել 2021 թվականի փետրվարից՝ Ջոնսոնի «առօրյա ծախսերի» համար։

Ջոնսոնի խոսնակն ընդգծել է, որ նա Սեմ Բլիթի երաշխավորությամբ վարկ չի վերցրել:

Պարբերականը հայտնում է, որ Ջոնսոնը ֆինանսական օգնության կարիք ունի՝ չնայած վարչապետի պաշտոնում 164 հազար ֆունտ ստեռլինգ վաստակելուն։ Անանուն աղբյուրը հայտնել է, որ Ջոնսոնը «սնանկանալու» եզրին է, եւ մտավախություն կա, որ նա «չի կարողանա վճարել իր տարեկան հարկային հաշիվը»։

Նախքան Դաունինգ Սթրիթին միանալը, նա տարեկան 275 հազար ֆունտ ստեռլինգ էր ստանում The Daily Telegraph-ի համար շաբաթական սյունակ գրելու դիմաց, որը այժմ չի ստանում։

Հաղորդվում է նաեւ, որ Ջոնսոնը եւ նրա կինը՝ Քերին, օգտվել են նաեւ Բլիթին պատկանող Դոմինիկյան Հանրապետությունում գտնվող գույքից՝ հանգստի նպատակով:

The Sunday Times-ը գրում է նաեւ, որ Բլիթի օգնությունը՝ որպես հովանավոր, հավանության է արժանացել էթիկայի եւ պարկեշտության հանձնաժողովի կողմից՝ պայմանով, որ «չլինի շահերի բախում, շահերի բախման վտանգ եւ նույնիսկ նման հակամարտություն ընկալելու վտանգ»:

Աշխարհում Բորիս Ջոնսոն Մեծ Բրիտանիա սնանկություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին