Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել իսրայելական Elbit Systems ընկերության բրիտանական ստորաբաժանման հետ՝ Magni-X մինի անօդաչու թռչող սարք մատակարարելու մասին, հայտնում է Army Recognition-ը։
Հրատարակության տվյալներով՝ գնումն իրականացվել է բրիտանական բանակում Human Machine Teams ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում։ Զինվորականները անօդաչուները կստանան 2023 թվականի կեսին։ Պայմանագրի արժեքը չի հաղորդվում։
Magni-X-ը հագեցած է կախոցի վրա տեղադրված էլեկտրաօպտիկական եւ ինֆրակարմիր տեսախցիկներով՝ ապահովում է տարածքի հետախուզում 60 րոպեի ընթացքում։ Միաժամանակ հարթակը կշռում է մոտ 2 կգ եւ կարող է ինտեգրվել Elbit Legion-X կառավարման համակարգին, որը թույլ է տալիս միանգամից մի քանի անօդաչու կառավարել։